Վահե Հովհաննիսյանը թաքցնում է իր հյուրատան և նախարարության միջև կատարված գործարքն ու իր ստացած եկամուտները

Լուրեր

03.12.2024 | 21:48
74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար
03.12.2024 | 21:39
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետի հետ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել
03.12.2024 | 21:28
Իսրայելը ձգտում է կանխել Թեհրանի և Արևմուտքի միջև երկխոսությունը․ Իրանի նախագահ
03.12.2024 | 21:16
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
03.12.2024 | 21:00
ՔՊ-ն ինքնասպանություն կգործի, եթե ԵՄ-ին անդամակցելու պրոցեսին կողմ քվեարկի, բայց գործնական քայլ չանելով ԵՏՄ-ում մնա․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 20:58
Վարորդներ vs քաղաքապետարան. Երևանի տրանսպորտային համակարգում ճգնաժամ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 20:49
ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը Սիրիայում ապաէսկալացիայի կոչ են անում
03.12.2024 | 20:32
Սիրիայում գործողությունների դեմ բողոքի ցույց Թուրքիայում․ առնվազն 50 ցուցարար է ձերբակալվել
03.12.2024 | 20:15
Փաշինյանի իշխանության նկատմամբ անցումային արդարադատություն անել՝ ՏԻՄ-երում իշխանազավթում է, կոռուպցիոն սկանդալներ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 20:03
«Դժվար եմ ընդունել ինքս ինձ». անմատչելի և խտրական Երևանը՝ 17-ամյա Աշոտի աչքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:57
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
03.12.2024 | 19:46
45 րոպե է՝ սպասում եմ. ինչ է կատարվում կանգառներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:40
«Մթավարի»-ի տեղեկություններով` Ղարիբաշվիլին լքել է «Վրացական երազանք»-ը
03.12.2024 | 19:33
ՌԴ-ն ապստամբների հարձակումից հետո տարհանել է իր նավատորմը Սիրիայից
03.12.2024 | 19:18
Եթե վարորդները գնան աշխատանքի, ազատվածների հարցը կվերանայվի. ինչ են ասել վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ն արդեն գրել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն առանց մրցույթի 1 մլն դրամ է վճարել իր աշխատակիցների համար թիմակառուցողության (teambuilding) խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով։ Նաև գրել էինք, որ 3 ժամ տևողությամբ խաղերն անցկացվել են հուլիսի 27-ին՝ Հրազդանի «Վարդենի» հյուրատանը։

Մեր հրապարակումից հետո էլեկտրոնային գնումների Armeps համակարգում տեղադրվեց ևս մեկ պայմանագիր, որ կնքվել էր հուլիսի 31-ին։ Ըստ պայմանագրի՝ ֆինանսների նախարարությունը 1 մլն դրամով սարքավորումներ է վարձակալել «Վարդենի» հյուրատանն իր թիմբիլդինգի խաղերի համար։ Ինչպես նախորդ գնումները, այս դեպքում էլ գնումն իրականացվել է առանց մրցույթի՝ մեկ անձից ընթացակարգով։ Մատակարարը՝ «Անուշ Բադալյան Թովմասի» Ա/Ձ-ն, պետք է տրամադրեր բեմ, լույսի լամպեր, բարձրախոսներ, մոնիտորներ, խոսափողներ, թվային վահանակ, հարվածային գործիք և այլն։ 

Ուշագրավ է, որ «Վարդենի» հյուրատան հետ ֆինանսների նախարարության պայմանագիր Armeps համակարգում այդպես էլ չհայտնվեց։ Ընդ որում, ըստ ֆինանսների նախարարությանը պատկանող այդ համակարգի, «Վարդենի» հյուրատունը որևէ պետական գնման երբևէ չի մասնակցել։

Ո՞ւմ է պատկանում «Վարդենի» հյուրատունը

«Վարդենի»-ն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է որպես ՍՊԸ։ 2019 թ-ի մարտին այն հիմնադրել է ներկայիս ֆինանսների նախարար, այն ժամանակ՝ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանը։ 2021 թ-ի մարտին, ըստ ռեգիստրի, ընկերության 100% սեփականատեր է դարձել Վանաձորում գրանցված Գրիգոր Խաչինյանը։ Սակայն, ռեգիստրի համաձայն, ընկերության ո՛չ գրանցման, ո՛չ գործունեության հասցեները չեն փոխվել։ Իսկ տվյալ հասցեում գրանցված է նախարար Վահե Հովհաննիսյանը։  

Համոզվելու համար, որ «Վարդենի» ՍՊԸ-ն նույն «Վարդենի» հյուրատունն է, քանի որ վերջինիս ֆեյսբուքյան էջում և «Սփյուռ»-ում ընկերության անվանում նշված չէ, զանգահարեցինք հյուրատան հեռախոսով։ Մեզ շատ սիրալիր պատասխանեց Գրիգոր Խաչինյանը՝ ներկայանալով որպես հյուրատան տնօրեն։

Վահե Հովհաննիսյանն առաջին անգամ, որպես ֆինանսների նախարարի տեղակալ, գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացրել է 2021 թ-ի հոկտեմբերին (պաշտոնը ստանձնել է 18082021), այսինքն՝ ընկերության սեփականատիրոջ փոփոխությունից ամիսներ անց։ Այդ և հաջորդ տարիների հայտարարագրերում ընկերության կամ դրանից ստացված եկամտի մասին որևէ նշում չկա։ Հովհաննիսյանը միայն հայտարարագրել է այգետնակ (ամառանոց) Կոտայքի Հրազդան քաղաքում, որի ձեռքբերման տարեթվերն առաջին և հաջորդ հայտարարագրերում տարբեր է նշել՝ 2020 թև 2015 թ։ 

Ի դեպ, համացանցում որոնում իրականացնելիս հանդիպեց մի փաստաթուղթ, որը վկայում է, որ «Վարդենի» հյուրատունը նախկինում նույնպես մասնակցել է պետական գնումների և կրկին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով ստացել է պետական պատվեր։ Եվ այս գնման պայմանագիրն էլ ֆինանսների նախարարության Armeps համակարգում բացակայում է։ Ընդ որում՝ դրանում որպես ընկերության հասցե կրկին նշված է Վահե Հովհաննիսյանի գրանցման հասցեն։

Ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ ֆինանսների նախարարը ոչ միայն բյուջեի հաշվին իր հյուրատան համար եկամուտ է ապահովում, այլև թաքցնում է այդ հանգամանքը՝ պետական գնումների համակարգում չհրապարակելով պայմանագրերը և չհայտարարագրելով իր եկամուտները։

Մեկնաբանություն խնդրեցինք նախարար Վահե Հովհաննիսյանից։ Factor.am-ի հետ զրույցում նա հերքեց, թե հյուրատունն իրեն է պատկանում, բայց հաստատեց, որ այն տեղակայված է Հրազդանում իրեն պատկանող տանը․

«ՍՊԸ-ն ուրիշ մարդու է պատկանում։ Այդ շենքը, վայրը ինձ է պատկանում, ես վարձակալությամբ եմ տրամադրել այդ ընկերությանը»,- ասաց Վ․ Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ ընկերության սեփականատերը փոխվել է, բայց գործունեության հասցեն նույն՝ իր գրանցման հասցեն է, նախարարը պատասխանեց․ «Դե քանի որ ես եմ դա հիմնադրել, այդ ՍՊԸ-ն, գրանցել եմ այնտեղ, որտեղ իմ գրանցման վայրն է, հետո դա հանձնել եմ Գրիգոր Խաչինյանին, մնացել է նույն գրանցման վայրը, չի փոփոխվել»։

Հարցին՝ գուցե փաստացի Դո՞ւք եք շարունակում լինել սեփականատերը, Հովհաննիսյանը վստահեցրեց․ «Գիտեք, էնքան դժվար է ֆինանսների նախարար աշխատել և որևէ ուրիշ բանով զբաղվել էս կյանքում, հետևաբար՝ ես նույնիսկ եթե դե ֆակտո, դե յուրե մնայի դրա սեփականատերը, նույնիսկ էդ դեպքում հնարավորություն չէի ունենա զբաղվել էդ գործունեությամբ»։ 

Պետգնումների կայքում նախարարության և «Վարդենի» ՍՊԸ-ի հետ որևէ պայմանագրի բացակայությունը Հովհաննիսյանը բացատրեց այսպես․ «Ես ինչքանով տեղյակ եմ, մեր աշխատակազմն է կազմակերպել, «Վարդենիին» որևէ գումար չի վճարել, դրա համար էլ գնում չի արել»։

Ինչպես է ստացվում, որ երրորդ անձի պատկանող ընկերությունն անշահախնդիր տրամադրում է իր հյուրատունը նախարարության խաղերի համար, ինչպես է ստացվում, որ 2022 թ-ին «Վարդենին» մասնակցում է գնման ընթացակարգի, գնահատող հանձնաժողովն էլ այն բավարար է գնահատում, բայց պայմանագիրը համակարգում չի հայտնվում, ինչպես է ստացվում, որ նախարարն իր տունը վարձակալության է տալիս որևէ ընկերության ու դրանից ստացած եկամուտը երբևէ չի հայտարարագրում․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները, թերևս, պետք է տան  պատկան մարմինները և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  

Գայանե Խաչատրյան