1 մլն դրամի ծախս՝ առանց մրցույթի՝ թիմակառուցողության (teambuilding) խաղերի համար․ Ֆինանսների նախարարության գնումը

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլն դրամ է ծախսել իր աշխատակիցների համար թիմակառուցողության խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման (teambuilding) նպատակով։

Ուշագրավ է, որ նախարարությունը, որ մրցակցային պետական գնումների առաջամարտիկը պետք է լիներ, այս ծառայությունը ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։

Նախարարությունը 1 մլն-անոց պայմանագիրը կնքել է Սամվել Աղաջանյան Ա/Ձ-ի հետ հուլիսի 29-ին։ Ըստ պայմանագրի՝ Աղաջանյանը պետք է փաստաթղթի կնքումից օրեր առաջ՝ հուլիսի 27-ին, 3 ժամ տևողությամբ (ժամը 14։00-ից մինչև 17։00) խաղեր կազմակերպեր առնվազն 210 մասնակցի համար՝ թիմակառուցողական, հաղորդակցության հմտությունների և այլ կոմպետենցիաների զարգացման նպատակով։ Խաղերի անցկացման վայր էր ընտրվել Հրազդանի Վարդենի հյուրատունը։

Սամվել Աղաջանյանը Armenian GAME Changers-ի հիմնադիրն է և զբաղվում է թիմային կարողությունների զարգացմամբ։

Ֆինանսների նախարարության աշխատակիցների համար անհատ ձեռնարկատերը համանման խաղեր էր կազմակերպել նաև 1 տարի առաջ։ Այդ ժամանակ ևս նախարարությունն առանց մրցույթի պայմանագիր էր կնքել Աղաջանյանի հետ՝ 550 հազար դրամով։ Խաղերին պետք է մասնակցեր առնվազն 120 աշխատակից։

Թե կեցության համար ինչքա՞ն է վճարել նախարարությունը, էլեկտրոնային գնումների Armeps համակարգում համապատասխան պայմանագիր գտնել չհաջողվեց։ Համացանցում առկա տեղեկատվության համաձայն՝ «Վարդենի» հյուրատունը 1 անձի 1 օրվա կեցությունն արժե մոտ 20 հազար դրամ։

Աշխատակիցների տեղափոխման նպատակով նախարարությունը հուլիսի 22-ին, կրկին առանց մրցույթի՝ մեկ անձից ընթացակարգով, պայմանագիր էր կնքել «Բաս Վոյաժ» ընկերության հետ։ 11 միկրոավտոբուսներով Երևան-Հրազդան-Երևան երկկողմանի երթուղու ապահովման համար նախարարությունն ընկերությանը վճարել է 660 հազար դրամ։

Գայանե Խաչատրյան