Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ հակաիշխանական շրջանակները լուրջ փաթեթ են պատրաստել և ուղարկել Կրեմլ. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Մենք փորձեցինք Տիգրան Սարգսյանին մերձ շրջանակներից ճշտել, թե ինչ նյութեր են նախապատրաստվում նախկին վարչապետի դեմ, քրեական գործ հարուցվելու հեռանկար կա, թե ոչ, իրեն հարցաքննության հրավիրե՞լ են։

Մեր աղբյուրը կտրականապես հերքեց նյութերի նախապատրաստման մասին լուրը։ Ավելին՝ պնդեց, որ դա հատուկ տարածվող լուրերի շարքում է՝ «փորձում են Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցից առաջ նրան նոր հարված հասցնել»։

Բանն այն է, որ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը «չի մարսվել» և ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ քրգործի հարուցումը կարող է ավելի բարդացնել հայ-ռուսական առանց այն էլ ոչ պարզ հարաբերությունները։ Եվ, ըստ Տիգրան Սարգսյանի շրջապատի, նման լուրի տարածումը արվում է հակաիշխանական շրջանակներից։

Ավելին՝ մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ հակաիշխանական շրջանակները լուրջ փաթեթ են պատրաստել և ուղարկել Կրեմլ։ Իսկ փաթեթում հատկապես մանրամասն ներկայացված է, թե ովքեր են Փաշինյանի կառավարությունում ընդգրկված, ինչ կենսագրություն ունեն և նրանցից քանիսն են հակառուսական ձեռնարկներում մասնակցություն ունեցել։

Ըստ մեր աղբյուրի, փաթեթը կազմվել է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից, որոնք Քոչարյանի դեմ հարուցված քրգործից հետո համակարգային պայքար են սկսել նոր իշխանությունների դեմ:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: