Մխիթար Հայրապետյանն այցելել է Krisp ընկերություն. քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 1-ին այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նախարարը Արտավազդ Մինասյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին։ Խոսվել է ձեռքբերումներից, աճի հնարավորություններից, մարտահրավերներից: Մինասյանն անդրադարձել է նաև ընկերության գործարկած նոր գործիքներին և դրանց հնարավորություններին:

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության կողմից ոլորտային ընկերությունների համար իրականացվելիք նոր ծրագրերը, կարևորել դրանցում հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը։ Քննարկվել է նախարարության նախաձեռնությամբ մեկնարկելիք միջազգային աքսելերացիոն ծրագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի ու Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից հիմնադրված BigStory VC վենչուրային ֆոնդի գործունեությանը։ Նշվել է, որ ֆոնդն արդեն իսկ ներդրում է կատարել 23 հայկական ծագում ունեցող ստարտափների զարգացման, նրանց աճն ու առաջընթացն արագացնելու գործընթացում՝ ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այս համատեքստում քննարկվել է նաև կառավարության կողմից վենչուրային ֆոնդ ստեղծելու հարցը:

Հատկանշական է, որ ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը, ներկայացնելով 14 գեներատիվ արհեստական բանականության գործիք, այդ ցանկում ընդգրկել է նաև հայկական Krisp-ը։