ՀՀ ՔԿ նախագահն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են գտնվելու վայրն անհայտ անձանց հետ կապված խնդիրներ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանում իր աշխատանքային գործունեությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին տեղղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քննչական կոմիտեի նախագահն անգնահատելի է համարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը հատկապես պատերազմական հակամարտությունների շրջանակներում առաջացող հումանիտար խնդիրների համատեքստում։

Այս տեսանկյունից Կոմիտեի նախագահը հիշեցրել է 2020թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական ագրեսիաների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին՝ շնորհակալություն հայտնելով առաջացած խնդիրների մեղմման առումով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կատարած մեծ աշխատանքի համար։ Արգիշտի Քյարամյանը նաև ընդգծել է անձամբ պարոն Ռիբոյի ներդրումը Միջազգային կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի միջև հարաբերությունների սերտացման համար։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ։

Նա նշել է, որ իրենց առաքելություններից մեկը նաև միջազգային մարդասիրական իրավունքի ամրապնդումն է և այդ իրավունքի խախտումների դեպքերով արդյունավետ քննություններին մեթոդական աջակցության ցուցաբերումը, որտեղ երկխոսությունը զարգացնելու հնարավորություններ կան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գտնվելու վայրն անհայտ, գերեվարված անձանց հարազատների հետ իրականացվող աշխատանքների, այդ անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, փոխադարձաբար բարձրացվող հարցերին հրատապ արձագանքի ու պատշաճ աջակցության ցուցաբերմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է մարդկանց գերեվարման հանգամանքների լիարժեք պարզման, գերության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական լինելու հանգամանքը։

Արգիշտի Քյարամյանն իր երախտիքն է հայտնել հատկապես 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի և հետագա ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների արդյունքում Ադրբեջանում ապօրինաբար պահվող և անհիմն քրեական հետապնդման ենթարկվող անձանց կեցության պայմանների, առաջնային իրավունքների պահպանմանը հետևելու, իրենց ընտանիքների հետ նրանց հաղորդակցության ապահովման հարցում ցուցաբերած հետևողականության համար։

ՀՀ ՔԿ նախագահը, անդրադառնալով գտնվելու վայրն անհայտ անձանց հետ կապված խնդիրներին, նշել է, որ դրանք քննության առարկա են ագրեսիվ պատերազմի և հետագա ռազմական գործողությունների սանձազերծման, դրանց ընթացքում խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում, որի արդյունքում հաջողվել է պարզել ինչպես զինծառայողների, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց զոհվելու, անհետ կորելու և գերեվարման հանգամանքները։ Կոմիտեի նախագահը հայտնել է, որ Քննչական կոմիտեն պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել միջազգային գործընկերներին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։