Ղարաբաղի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ ՌԴ-ից․ մենք դիվեսիֆիկացման պայմաններ ենք ստեղծում․ Ջեյմս Օ՛Բրայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի քանի ամիս առաջ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ստեղծեն նոր հարթակ՝ օգնելու Հայաստանին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։ Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ նշել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ  Ջեյմս Օ՛Բրայենը՝ պատախանելով Հայաստանի վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինի հարցերին։

«Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից էներգետիկ և տնտեսական առումներով: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք սա։ Կա նաև սահմանների անվտանգության խնդիրը: Վարչապետ Փաշինյանի համարձակ քայլերը թույլ են տալիս Հայաստանին հեռանալ Ռուսաստանից։ ՌԴ-ն երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմից հետո և դրանից առաջ, դա  ձախողվեց»,- ասել է Օ՛Բրայենը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը երես է թեքել Հայաստանից, իսկ Ադրբեջանը հետ է վերցրել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները։

«Սա հանգեցրել է  լուրջ իրավիճակի, երբ ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից։ Այսպիսով, մենք դրա համար պայմաններ ենք ստեղծում։ Նշանակալի է շաբաթվա վերջին այն, որ մի քանի հազար ռուս ԱԴԾ զինվորներ պետք է հեռանան Հայաստանից, և այս հարցն իսկապես կարևոր է մի շարք պատճառներով։ Նրանք միջազգային օդանավակայանի սահմանապահներ են, այդտեղ նաև պատերազմից ի վեր մաքսանենգություն է տեղի ունենում։ Մենք կստեսնենք՝ արդյո՞ք Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան ցանկությունները, որպեսզի կարողանա կառուցել այն հարաբերությունները, որոնք ցանկանում է Հայաստանը»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան։