COP29-ի ընթացքում Բաքվում հարսանեկան արարողություններ տեղի չեն ունենա

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացման պատճառով մայրաքաղաքի ռեստորաններում չեղարկվել կամ հետաձգվել են նոյեմբերին ծրագրված հարսանեկան արարողությունները։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վերջին օրերին քաղաքացիները սոցիալական ցանցերում գրում են, որ ռեստորաններն այդ ժամանակահատվածի համար հարսանիքների պատվերներ չեն ընդունում։

Մի շարք ռեստորաններ հայտնել են, որ նոյեմբերի 8-ից նոյեմբերի 22-ը  ամրագրումներ չեն ընդունում, ինչպես նաև փոխել են այդ օրերի համար արդեն նախատեսված միջոցառումների ժամկետները։ Նրանք դա պայմանավորում են օտարերկրյա քաղաքացիների մեծ թվով, որոնք ժամանելու են Ադրբեջան COP29-ի անցկացման օրերին:

Բաքվում COP-29-ը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերի 11-22-ը։