Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանի» կոնցեպտում չկա սեր և հոգատարություն՝ առ մարդը, դատարկ խոսակցություն է․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանը ունի շատ բուռն քաղաքական կյանք՝ ի տարբերություն հարևան երկրներից շատերի, և կուսակցությունների նկատմամբ քննադատական մոտեցմամբ հանդերձ՝ կա գաղափարների մրցակցություն։ Եթե վերջին շարժման անհաջողությունից գանք․ ինչո՞ւ ռազմահայրենասիրական լոզունգները շատ լայն ընդունելություն չգտան հանրության շրջանում` «կործանվել»,«փրկել», «սուրբ հայրենիք», «ազատագրել», «ռևանշ», «Արցախ», «վերադարձ» և այլն։ Ընդդիմության չհաջողելու ցուցիչը հանրությանը «Իրական Հայաստան»-ի կոնցեպտ առաջարկող Նիկոլ Փաշինյանի կառավարության մնալն է երկրի ղեկին։

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե ըստ նրա՝ հայաստանյան հանրությունը 44-օրյա պատերազմից հետո կատարե՞լ է անհրաժեշտ եզրահանգումներ նաև իր պատկերացումների վերարժևորելու իմաստով։ Թադևոսյանը իշխանության և ընդդիմության միջև ծավալվող դիսկուրսից դատելով՝ տեսնում է նոր գաղափարական ուժերի կարիք․

«Ընդդիմությունը ադեկվատ չէ նոր իրավիճակին՝ հասարակությանն առաջարկում են հնացած թեզեր, որոնք պարտության և զոհերի են հանգեցրել, դրանք չեն ծառայում պետականության հզորացմանը, չեն ծառայում հասարակական խնդիրների լուծմանը, որ ծառացած են մեր առջև։ Դրանք ավելի շատ էմոցիոնալ կարիքներն են սնուցում։ Մի ժամանակ էր, երբ կարելի էր մարդկանց սնուցել հայրենասիրական էմոցիոնալ խոսքերով, բայց մարդիկ այսօր ապրում են հայրենասիրական կոնցեպտի փոփոխություն։ Մարդիկ լուրջ ցնցման են բախվել՝ ծանր պարտություն են կրել, շատերը փորձում են վերիմաստավորել, հասկանալ պարտության պատճառները և եկել են եզրահանգումների։ Այնպես չէ, որ միայն մտածել գիտեն իշխանությունը և ընդդիմությունը։

Փաշինյանի առաջարկը կիսով չափ է մրցակցային, նրա առաջ քաշած «Իրական Հայաստանի» կոնցեպտը միֆոլոգիական էլեմենտ ունի, ինչպես նախկինների առաջարկած ռազմահայրենասիրականը, այն ևս ծիսաառասպելականացվում է։ «Իրական Հայաստանը» տարբերվում է նախկին Հայաստանից։ «Իրական Հայաստանի» կոնցեպտը դատարկ խոսակցություն է․ չկա սեր և հոգատարություն օրինակ՝ Երևանի հանդեպ, վտանգավոր է, որ միֆականացվում է «Իրական Հայաստանը»,- կարծում է մշակութային մարդաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան