Հերմինե Նաղդալյանի ամուսինը վերադարձրել է ընտանեկան բիզնեսի մի մասը և շարունակում է խոշոր մրցույթներ շահել

Լուրեր

28.05.2026 | 23:35
Որտե՞ղ է կռվել Արթուր Օսիպյանը․ Նիկոլ Փաշինյանին արձագանքում են Օսիպյանի մարտական ընկերները
28.05.2026 | 23:01
Շվեդիան առաջիկա 10 ամիսների ընթացքում Ուկրաինային կփոխանցի 16 Gripen կործանիչ
28.05.2026 | 22:44
Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ թողարկել է հուշամեդալ
28.05.2026 | 22:29
ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները
28.05.2026 | 22:14
Թուրքիայի սևծովյան ափին երեք լցանավեր ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել
28.05.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.05.2026 | 21:42
Ռազմական շքերթը չի պաշտպանի, երբ «300 հազար ադրբեջանցիները գան». Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 21:24
Շոյգուն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիրն անվանել է «նախընտրական քարոզարշավին օգնություն»
28.05.2026 | 21:10
Զորահանդեսի բոլոր զենքերը՝ 6 րոպեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 21:00
Զորահանդեսում ցուցադրված զենքերի 95%-ը գնվել է 44-օրյա պատերազմից հետո․ շքերթը նոր տեխնիկա ցուցադրելու շուրջ էր․ Լեոնիդ Ներսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 20:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովին
28.05.2026 | 20:27
Ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը կազմել է 2.485.232
28.05.2026 | 20:10
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել. ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է
28.05.2026 | 19:55
Քոչարյանն ասեց՝ կաթնամթերքից հետո ՌԴ-ն ելակն է արգելելու, հետո՝ գազը. հաջորդ օրը ելակի ներմուծումն արգելեցին. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 19:36
Հանրապետության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բոլորը

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը շարունակում է մնալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ֆավորիտների» ցանկում․ այն մեծածավալ  պետական գնումների հաճախակի հաղթող է՝ չնայած անցել և անցնում է քրեական գործերով։

Միայն այս տարվա ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ընդհանուր 3 մլրդ 49․8 մլն դրամի ճանապարհների նորոգման ու պահպանման 5 պայմանագիր կնքել ընկերության հետ։ Ընդ որում՝ 2024-ի հունիսի 24-ին իրականացված գործարքը նախարարությունը համարել է «գնում չհանդիսացող ծախս» և առանց մրցույթի 388․4 մլն դրամ արժողության պատվեր տվել «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ին։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է միջին նորոգման աշխատանքներ կատարի Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածներում։


Ուշագրավ է, որ անգամ այն դեպքերում, երբ ՏԿԵՆ-ը գնումն իրականացրել է մրցութային եղանակով՝ բաց մրցույթ կամ հրատապ բաց մրցույթ, միակ մասնակիցն ու հաղթողը եղել է Նաղդալյանի ընտանեկան բիզնեսը։

Առավել ուշագրավ է, որ 2023 թ-ի եզակի մրցույթներից մեկի դեպքում, երբ բացի «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ից եղել է նաև 4 այլ մասնակից ընկերություն, պետական գնումների Armeps համակարգում նշված է միայն «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ի առաջարկած գինը, իսկ մյուս մասնակիցների առաջարկները նշված չեն։ Այսինքն՝ պարզ չէ, թե ինչ պայմաններով է այս ընկերությունը հաղթել։ Խոսքը Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման մասին է, որի համար պետությունն ընկերությանը վճարել է 1 մլրդ 252 մլն դրամ։

Այս «հաղթանակներ»-ին զուգահեռ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածով (hողը փչացնելը) նախաձեռնված քրեական վարույթ, որը գտնվում է նախաքննության փուլում։ ՀՀ դատախազությունից Factor.am-ին հայտնեցին, որ վարույթը հարուցվել է 2023 թ-ի փետրվարին։ «Քրեական վարույթի վերաբերյալ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»,- նշել են դատախազությունից։

Մեկ այլ քրեական գործ հարուցվել էր դեռևս 2019 թ․-ին։ Այն վերաբերում էր 2016 թ․-ին  Արագածոտնի մարզում Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքում նորմատիվների խախտումների հետևանքով պետությունից առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 21 մլն դրամ հափշտակելու գործին: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն)։ Այս գործի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան դատախազությունից տեղեկություններ չեն տրամադրել։

2016 թ․-ի քառօրյա պատերազմից հետո ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը հայտարարել էր, թե վաճառել է իրեն պատկանող «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-Ն։ Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ ղեկավարությունն է պարտադրել Նաղդալյանին ազատվել ընկերությունից, քանի որ ապրիլյան պատերազմից հետո աղմուկ էր բարձրացել Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակի շուրջ, իսկ այդ ճանապարհը Նաղդալյանի ընկերությունն էր նորոգել։

2016-ին մամուլը գրել էր, թե «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ի նոր սեփականատերը ռուսաստանցի գործարար ոմն Կարեն Գրիգորյան է, սակայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ո՛չ ներկա, ո՛չ նախկին սեփականատերերի մեջ նման անուն չկա։ Փոխարենը 2016թ-ի հունիսի 15-ին պետռեգիստրում ընկերության 100 % սեփականատեր է գրանցվել ՀՀ քաղաքացի Կամո Գևորգյանը։ Վերջինս «Արմավիր», ապա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների նախկին պետ Գերասիմ Գևորգյանի որդին է։

2023 թ-ի մարտի 1-ին Կամո Գևորգյանը «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ի 25% բաժնեմասը փոխանցել է Հերմինե Նաղդալյանի ամուսնուն՝ Դավիթ Բեգլարյանին։ Վերջինս, հիշեցնենք, նախկինում (հեղ․՝ 2015-2017 թթ․) ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչն էր և կազմակերպում էր նաև այդ կառույցի պետական գնումները։

Թե Գևորգյանն ինչ առնչություն ունի Նաղդալյանների ընտանիքի հետ, բաց աղբյուրներում տեղեկություններ հասանելի չեն։ Սակայն փաստ է, որ 2016 թ-ի աղմուկից հետո գնելով այն, 2023-ին նա ընկերության առնվազն մի մասը «վերադարձրել» է նախկին տերերին։

 

Գայանե Խաչատրյան