Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Լուրեր

09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
Բոլորը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է միջազգային վարկանիշային գործակալության հրապարակած զեկույցում։ 

Գործակալությունը նշում է, որ Հայաստանի «BB-» վարկանիշն արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամուտների և կառավարման ցուցանիշները, որոնք համադրելի են գործընկերներին, աճի ուժեղ հեռանկարներին և մակրոտնտեսական քաղաքականության կայուն շրջանակին:

Միաժամանակ վարկանիշի բարձրացմանը խանգարում են բյուջեի զգալի դեֆիցիտը, ֆինանսական հատվածի բարձր դոլարայնացումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։Գործակալությունն, անդրադառնալով Հայաստանի տնտեսական բարձր աճին, ընդգծել է, որ այն շարունակվում է՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այժմ՝ Լեռնային Ղարաբաղից ուժեղ ներքին միգրացիայի շնորհիվ։

«Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7%-ով և 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 9,2%՝ տարեկան: Ակնկալվում է, որ զբոսաշրջության ու տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտները կլինեն աճի կարևոր շարժիչ ուժեր, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը 2025 թվականից դրական կլինի արտահանման և աճի համար», – նշված է գործակալության զեկույցում, որտեղ կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, 2025 թվականին՝ 5,5%, իսկ 2026 թվականին՝ 5,1%։