Նախկին կնոջն անհանգստացնող տղամարդը դատապարտվեց երկրորդ անգամ

Լուրեր

27.12.2025 | 19:00
32 անշարժ գույք և 312 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
27.12.2025 | 18:27
Ձյուն և դժվարանցանելի ճանապարհներ. ինչ իրավիճակ է 17:30-ի դրությամբ
27.12.2025 | 18:01
Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը
27.12.2025 | 17:14
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.12.2025 | 16:50
Հենրիխ Մխիթարյան․ Կիվուն վստահություն ու էներգիա տվեց մեզ
27.12.2025 | 16:33
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
27.12.2025 | 16:19
Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
27.12.2025 | 15:55
IFFHS․ Տարվա լավագույն մարզիչները հավաքականներում ու ակումբներում
27.12.2025 | 15:37
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը
27.12.2025 | 15:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
27.12.2025 | 14:44
Եվրոպական ղեկավարները հեռախոսով կզրուցեն Թրամփի և Զելենսկու հետ․ Reuters
27.12.2025 | 14:29
Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է Հայաստան եկող ճանապարհը
27.12.2025 | 14:15
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի հետ
27.12.2025 | 14:07
Լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղալու
27.12.2025 | 13:46
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Օրերս հրապարակվել է Factor.am-ի լուսաբանած ընտանեկան բռնության գործերից մեկով դատավճիռը։ Բռնարար տղամարդն արդեն երկրորդ անգամ է մեղավոր ճանաչվում նրանում, որ դիտավորության չի կատարում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի պահանջները և անհանգստացնում է նախկին կնոջը։ Տղամարդուն արգելված է եղել կնոջը 100 մետրից ավելի մոտենալ, սակայն նա ոչ միայն մոտեցել է, այլև բռնել է կնոջ ձեռքից, փորձել է նրան համոզել գնալ իրենց տուն։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում գործի քննությունն ավարտվեց մեկ դատական նիստով, քանի որ մեղադրյալն ընդունեց մեղքը և միջնորդեց արագացված վարույթ կիրառել։ Կողմերը առարկություն չունեին, ուստի դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարեց միջնորդությունը։ Մեղադրող դատախազը միջնորդեց 2 ամիս ազատազրկում նշանակել՝ առաջադրված մեղադրանքի 4 դրվագներից յուրաքանչյուրի համար 15 օր։

Իսկ տուժողը միջնորդեց ազատության սահմանափակում նշանակել, որպեսզի նախկին ամուսինը մնա ազատության մեջ, սակայն իրավունք չունենա իրեն մոտենալ։ Բռնարար տղամարդը զինվորական է։ Նա դատարանին ներկայացրեց հրամանատարական կազմի կողմից տրված դրական բնութագրեր։ Դա, ինչպես նաև տղամարդու խնամքին երեք անձանց առկայությունը դիտվեց որպես մեղմացուցիչ հանգամանք։ Դատավորը վճռեց 2 տարի ազատազրկման սահմանափակում նշանակել։

Տղամարդը 2023 թվականի դեկտեմբերին արդեն իսկ մեղավոր էր ճանաչվել նույնատիպ արարքում և դատապարտվել էր տուգանքի՝ 340,000 ՀՀ դրամի չափով։ Նա դեռ չի վճարել տուգանքը, դատարանը թույատրել է այն վճարել մաս առ մաս՝ մեկ տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալը 2023 թվականին մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստաշոուին, որի ժամանակ հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ ինքն ու նախկին կինը միասին չեն լինելու․ «Հինգ տարիների ընթացքում չեմ փորձել մտածել էդ մասին, կփորձեմ գիտե՞ք որ դեպքում, երբ որ երկուսիցս մեկը դադարի ֆիզիկապես գոյություն ունենալ»։ Իսկ հաղորդավարի այն ենթադրական դիտարկմանը, որ նախկին կինը կարող է գտնել այլ տղամարդ, մեղադրյալը կտրուկ է արձագանքել․ «Այ տեղ բախտը փորձի, մի հատ փորձի գտնի օտար տղամարդ, այ տեղ թող փորձի․․․»։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի