Տոյվո Կլաարին փոխարինում է Մագդալենա Գրոնոն

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

ԵՄ խորհուրդն այսօր չորս հատուկ ներկայացուցիչների է նշանակել, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով։ Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն: Նա իր պարտականությունների կատարմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով:

«Տիկին Գրոնոն կշարունակի իր նախորդների աշխատանքը՝ նպաստելով տարածաշրջանում ԵՄ արտաքին քաղաքականության նպատակների իրականացմանը։ Նա կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանում ճգնաժամը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ։ Նա կաշխատի տարածաշրջանի հետ կապված հիմնական շահագրգիռ դերակատարների հետ և կապեր կզարգացնի կառավարությունների, խորհրդարանների, քաղաքական այլ կարևոր դերակատարների և քաղաքացիական հասարակության հետ՝ խրախուսելով և դյուրացնելով համագործակցությունը տարածաշրջանային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներով»,-ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ազգությամբ չեխ Գրոնոն ներկայումս ծառայում է որպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր դիվանագիտական ​​խորհրդական: Վերջին 25 տարիներին նա աշխատել է արտաքին քաղաքականության և հակամարտությունների կարգավորման հարցերում,  այդ թվում՝ ԵՄ-ի բարձր մակարդակի դիվանագիտական ​​պաշտոններում, ինչպես նաև ուղեղային կենտրոններում՝ մեծ ուշադրություն դարձնելով նախկին խորհրդային տարածքին և, մասնավորապես, Հարավային Կովկասին:

Շառլ Միշելի կաբինետին միանալուց առաջ  նա եղել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը։ Նախկինում նա Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենն է եղել։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ԵՄ Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հաստատել էր Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում։