Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները շարունակվում են
Քաղաքականություն
26.07.2024 | 13:55Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Սոմալիի ԱԳ նախարար Ահմեդ Մոալլիմ Ֆիգի հետ համատեղ ասուլիսում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա ասել է, որ Սոմալին «միշտ պաշտպանել է Ադրբեջանի ճիշտ դիրքորոշումը»։
«Ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հետկոնֆլիկտային իրավիճակի «ազատագրված» տարածքների, վերակառուցման և ականների սպառնալիքների մասին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, և ես այդ մասին տեղեկացրել եմ»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։