Կրեմլը կատաղած է վաղուց, լքել ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ն օր առաջ, ԵՄ-ն կաջակցի. դառնանք Բելառո՞ւս, գուբերնիա՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ «Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևը, այսինքն՝ «կամ-կամ»»։ Ահա այսպես է նա մեկնաբանել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցության տրամադրման ԵՄ որոշումը։

Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և եղբայրական երկիր է։ Իսկ Զախարովան ասել է, թե Եվրամիության՝ Հայաստանի զինված ուժերին 10 մլն եվրո հատկացնելու որոշումը բացառապես Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացելու աշխարհաքաղաքական նպատակ է հետապանդում։ «ՀՀ-ի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի հետևում, իհարկե, ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկներ են՝ իրենց կործանարար ազդեցությունն այս տարածաշրջանում, այսինքն՝ Անդրկովկասում տարածելու համար։ Ուկրաինայի օրինակից երևում է, որ, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ, այլ՝ պատերազմի, երկրներին հրահրելու, արյունահեղության մասին», – ասել է նա։ Ըստ Զախարովայի՝ «տարածաշրջանի անվտանգության և կայունության համար ոչ մի լավ բան չեն բերի Արևմուտքի՝ «բաժանիր և տիրիր», «հրահրիր և գժտեցրու», ինչպես նաև Հարավային Կովկասը զենքով լցնելու սկզբունքները»: «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ գործ ունենք ռուսական շանտաժի հետ․

«ՌԴ-ն շանտաժ արեց ՀՀ-ին՝ քեզ վերացնելու եմ, մի՛ զինվիր, կուժեղանամ՝ Ադրբեջանի ձեռքով ոչնչացնեմ պետությունդ։ Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի վրա՝ Արևմուտքի դեմ կլինի, եթե ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնենք” Դառնանք Բելառո՞ւս, ՌԴ-ի գուբերնիա՞ ոչ մի քայլ չձեռնարկենք։ Կրեմլը կատաղած է վաղուց, պոկվե՛լ օր առաջ նրանից, ՀԱՊԿ-ն և ԵՏՄ-ն լքել, ԵՄ-ն ստիպված կլինի աջակցել մեզ։ Ռուսներն ու ադրբեջանցիները ՀՀ-ն վաղուց են Ուկրաինայի վերածել՝ խլելով Արցախը և հայաթափելով․ եթե չդիմադրենք՝ զինվելն էլ կարգելեն, որ կծախեն մեզ»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան