Հայաստանում կստուգեն բուսական ծագման մթերքների համապատասխանությունը․ ուզում են որակը բարձրացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Գործադիրը հաստատել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը:

Ծրագրի միջոցառումների իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները` ՀՀ-ում արտադրվող բուսական ծագման մթերքում մնացորդային քանակների ուսումնասիրում, հանրային իրազեկում և սպառողների առավելագույն պաշտպանություն մնացորդային քանակներից: Ծրագրի իրականացման ապահովումը կբերի մնացորդային քանակների հայտնաբերման և ռիսկի գնահատման ենթակառուցվածքների զարգացմանը, տեխնիկական վիճակի բարելավմանը, ինչպես նաև այդ վիճակի շարունակական պահպանմանը, ինչը զգալի ազդեցություն կունենա սպառողների կյանքի և առողջության պաշտպանության գործընթացում, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ավելացնել արտահանման ծավալները և նոր շուկաներ նվաճել:

Կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի շրջանակում նաև որոշում է կայացվել, որով առաջարկում է վերաբաշխում և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ։ Որոշման ընդունումը հնարավորություն կստեղծի իրականացնել բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի հայտնաբերում և մոնիթորինգ։ Հայաստանի Հանրապետությունում մնացորդային նյութերի աղտոտվածության ուսումնասիրության ծրագրեր նախկինում քիչ են իրականացվել, առաջնային հումքի իրացման շուկան պետական վերահսկողության առաջնային թիրախներից չի հանդիսացել, այդ իսկ պատճառով պետք է բուսական ծագում ունեցող մթերքներում հսկողությունն իրականացնել հանրապետության մակարդակով և ըստ մարզերի՝ հաշվի առնելով հետագծելիության սկզբունքի ապահովումը և աղտոտման աղբյուրների և պատճառների բացահայտումը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բուսական ծագման մթերքում փորձաքննություն իրականացնելու նպատակով 2024 թվականի պետական բյուջեով Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող՝ 1187 «Գյուղատնտեսության արդիականացման ծրագիր» ծրագրի 12004 «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր» միջոցառմանը հատկացված գումարից նվազեցնել 45,000.0 հազ. դրամ և հատկացնել 2024 թվականի պետական բյուջեով Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող՝ 1213 «Տեսչական վերահսկողության ծրագիր» ծրագրի 11018 «Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի վերահսկողություն» միջոցառմանը:

Թեմայի շրջանակում Տիգրան Խաչատրյանը նշել է. «Մենք վերջին շաբաթվա ընթացքում Վարչապետի հանձնարարությամբ մի կարևոր քննարկում ենք ունեցել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակի, Էկոնոմիկայի նախարարության և մյուս շահագրգիռ և հարցին առնչվող մեր գործընկեր կառույցների հետ: Խնդիրը՝ բոլոր հնարավոր եղանակներով որակի բարձրացմանը վերաբերող հարցերն ուշադրության կենտրոնում պահելն է: Եվ շուտով Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկման արդյունքում մենք նաև կբերենք որոշ նախագծեր, որոնք ուղղված են հատկապես այն խրախուսական միջոցառումներին, որոնք կառավարությունն ունի իր գործիքակազմում և նախատեսում է ունենալ և որոնք ավելի կխթանեն և կխրախուսեն, որ մեր արտադրողները որակի ավելի մեծ ուշադրություն դարձնեն՝ դրանով առաջին հերթին երաշխավորելով, որ մեր սպառողների շահերը պաշտպանելու նպատակով սահմանված իրավակարգավորումները ապահովված կլինեն նաև վարչարարական համապատասխան մեխանիզմներով, որովհետև մենք բազմաթիվ ոլորտներում ունենք կարգավորումներ, բայց պետք է ունենանք նաև այնպիսի հետագծելի և արդյունավետ կիրառվող վարչարարական գործիքակազմ, որը թույլ կտա, որ եղած կարգավորումների նպատակն իրագործվի»: Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվում, օրինակ՝ գյուղատնտեսության բնագավառում, ինտենսիվ գյուղատնտեսության բնագավառում, ջերմոցային տնտեսությունների դեպքում, որոնք մեծ չափով ֆինանսական միջոցներ են ուղղում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղված տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն առաջ մղելուն, խրախուսելուն և ընդգծել, որ նախատեսվում է, որ առաջիկա կարգավորումներից մեկը կվերաբերի նրան, որ այդ աջակցությունը պետք է հասանելի լինի հատկապես նրանց, ովքեր ապահովում են որակի ստանդարտը, ապահովում են որակին ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները: «Եվ մենք այդպիսով մեր գործիքակազմում ունեցած բոլոր հնարավոր եղանակները կթիրախավորենք հատկապես որակով արտադրանք արտադրող տնտեսվարող սուբյեկտներին և կնպաստենք կամ կխթանենք, որ մեր տնտեսվարողներն այդ հարցին ավելի բարձր ուշադրություն, մեծ ժամանակ և ֆինանսական միջոցներ հատկացնեն»,-հավելել է փոխվարչապետը: