Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, բժշկական ապահովագրություն է ստացել քաղաքապետարանի հաշվին․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էջմիածին համայնքում Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, բժշկական ապահովագրություն է ստացել քաղաքապետարանի հաշվին: Կամ տենդերներ են շահել ընկերություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ, ծրարն անգամ չեն բացել, մենք ենք այդ ծրարը բացել, բայց իրենք, չգիտես ինչպես, տենդեր են իրականացրել։ Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում  ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ գնման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ 

«Օրինակ՝ գնման գործընթացին առնչվող փաստաթղթերի փաթեթում հայտնաբերվել են մասնակցի կողմից ներկայացված երկու տարբեր գնային առաջարկներ և պայմանագիրը կնքվել է բարձր գնային առաջարկով, արձանագրվել են դեպքեր նաև, երբ բացակայել է գնային առաջարկը, բայց մասնակցի հետ կնքվել է պայմանագիր։ Կան նաև այլ խախտումներով դեպքեր,  որոնք հիմնականում առնչվում են Մանվել Գրիգորյանի ընտանիքին փոխկապակցված անձանց»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։