Կառավարությունը հարկային արտոնություն տվեց ծխախոտ արտադրող նորաստեղծ ընկերությանը

Լուրեր

07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցով ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց ծխախոտի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 38․6 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․6 մլրդ դրամ:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։

Կառավարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 13․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 38․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է ստեղծել 200 նոր աշխատատեղ՝ 385 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ»-ին իրական շահառուն Գևորգ Նալբանդյանն է։ Նա ընկերությունը հիմնադրել է այս տարվա մարտին։

Նշենք, որ մամուլի հրաարակումների համաձայն՝ Գևորգ Նալբանդյանի անունն առնչվում է բիզնեսի տարբեր ոլորտների, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն (պահածոներ, գինիներ), կահույքի արտադրություն, ֆինանսավարկային ոլորտ, ինչպես նաև՝ ավիացիա: Ըստ լրատվամիջոցների՝ Նալբանդյանը բիզնեսներ ունի նաև Շվեցարիայում։

Մանյա Պողոսյան