Հայտնաբերվել է ապօրինի թմրաշրջանառության շղթա. Քրեական ոստիկանության բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին հուլիսի 15-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և պարեկների հետ, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 22.30-ին Էրեբունու փողոցում ձերբակալեցին և ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացրին 67-ամյա և 43-ամյա երկու տղամարդու` վերջինիս վարած «Կիա Սորենտո» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց փաթեթ` մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 160 գրամ զանգվածով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ 67-ամյա տղամարդը թմրանյութը ձեռք է բերել Նոր Արեշի 2-րդ փողոցի մի առանձնատնից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին հուլիսի 16-ին: Այս անգամ Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կենտրոնականի քրեական հետախույզների և պարեկների հետ: Մայրաքաղաքի Ալեք Մանուկյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, ժամը 22.35-ին ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեց 33-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց սպիտակ և կանաչ գույնի յոթ փաթեթ` մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, որոնց ընդհանուր քաշը կազմեց 4,73 գրամ: Հայտնաբերվեց նաև ծալովի դանակ:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քննչական գործողություններով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հաջողվեց պարզել, որ նա նույնպես թմրամիջոցները ձեռք է բերել Նոր Արեշի 2-րդ փողոցի երկու բնակչից:
Շարունակելով Կենտրոնականի ոստիկանների հետ համագործակցությունը` ՔՈԳՎ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հուլիսի 18-ին, ժամը 17.50-ին, Արշակունյաց և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում նույն կասկածանքով ձերբակալեցին Նոր Արեշի 2-րդ փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդուն: Նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր 92,7 գրամ քաշով պոլիէլիթենային տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով:

Միջոցառումները շարունակվեցին քննչական 2-րդ բաժնի աշխատակիցների հետ համագործակցությամբ:

Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում` Նոր Արեշի 2-րդ փողոցի առանձնատանը: Հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերի` մոտ 300 գրամ մարիխուանա և մոտ 20 գրամ մեթամֆետամին, էլեկտրական կշեռքներ, հարյուրդոլարանոց 122 կեղծ թղթադրամ, նաև թմրանյութերի պատրաստման, օգտագործման ու իրացման համար նախատեսված պարագաներ։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նաև Նոր Արեշի 2-րդ փողոցում փաստացի բնակվող մյուս տղամարդու առանձնատանը: Այստեղ էլ հայտնաբերվեց 14 կեղծ հարյուրդոլարանոց և տարբեր տեսակի հոգեմետ 288 դեղահաբ։
Խուզարկություն կատարվեց նաև նորարեշցիներից թմրանյութը ձեռք բերած 33-ամյա տղամարդու բնակության վայրում` մայրաքաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի առանձնատանը: Հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերի` մոտ 25 գրամ մեթամֆետամին և մոտ 600 գրամ մարիխուանա, էլեկտրական կշեռքներ, նաև թմրանյութերի իրացման համար նախատեսված պարագաներ։

Չորս տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: