Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն առցանց աշխատանքային հանդիպում է անցկացրել Europris-ի ներկայացուցիչների հետ

Լուրեր

22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը հուլիսի 22-ին առցանց հանդիպում է ունեցել Europris-ի (Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպություն) գործադիր տնօրեն Գուստավ Տալվինգի և հաղորդակցության ղեկավար Բրոդի Բեյվիջի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, կապիտան Ռաֆայել Հարությունյանը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿԾ-ից։

Եվրոպական գործընկերները ներկայացրել են Կազմակերպության նպատակները, առաքելությունը, տեսլականն ու արժեքները, ինչպես նաև՝ իրենց ակնկալիքները Հայաստանից որպես կառույցի լիիրավ անդամ։

Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը նախ՝ շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, ապա՝ հույս հայտնել, որ ակտիվ համագործակցությունը Կազմակերպության հետ նոր ընթացք կհաղորդի Հայաստանի քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հանդիսանում է Europris-ի անդամ։ Կառույցին, բացի Հայաստանից, անդամակցում են Եվրոպայի խորհրդի ևս 39 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ։

Europris-ին անդամակցությունը տալիս է մի շարք առավելություններ, մասնավորապես՝ հասանելիություն առցանց ծառայություններին ու համակարգերին, ինչպիսիք են EPIS-ը (եվրոպական բանտային տեղեկատվական համակարգ) և KMS-ն (գիտելիքների կառավարման համակարգ), լավագույն փորձի և տեղեկատվության փոխանակում, փորձագիտական աջակցության տրամադրում և այլն։