Մհեր Սեդրակյանը սիրահոժար պատրաստ է տուգանքը վճարել և թեթևացած շունչ քաշել. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախկին իշխանությունից ոմանք թեթևացած շունչ են քաշում, երբ պարզվում է, որ իրենց նկատմամբ ոչ թե քրեական գործեր են հարուցվելու՝ կալանքով-դատ ու դատաստանով, այլ ընդամենը ակնկալում են բյուջե գումար վճարել։ Օրինակ, Մհեր Սեդրակյանի գազալցակայանի մասին տարիներ շարունակ գրվել է, որ «լևի» գազով է աշխատում, սակայն ՊԵԿ ստուգումների արդյունքում նրա նկատմամբ տուգանք է սահմանվել՝ 15 մլն դրամ, ինչը նա սիրահոժար պատրաստ է վճարել։

Մյուսը «Սպայկա» ընկերությունն է, որի հետ կապված երեկ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց․ «ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ: Քրեական գործով որոշում է կայացվել ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»:

Չնայած քրեական հետապնդում կարող են իրականացնել ֆիզիկական անձի, այլ ոչ թե ընկերության նկատմամբ, բայց ուզում են ասել՝ քանի որ վճարել է գումարը՝ մոտ 1 միլիարդ դրամի չափով, չենք բռնելու։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: