Թվային «ոսկին»՝ ԿԲ-ի դիտակետում․ ինչ փոփոխություններ են նախատեսվում կրիպտոարժույթների շուկայի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Կրիպտոակտիվներով ծառայություններ կկարողանան մատուցել միայն այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի կենտրոնական բանկի կողմից լիցենզիա կստանան։ Սա Կենտրոնական բանկի առաջարկած նախագծի կարգավորումներից մեկն է։ Բայց նախ հասկանանք, թե, ըստ ԿԲ-ի սահմանման, ի՞նչ է կրիպտոակտիվը։ 

Կրիպտոակտիվը ծածկագրման վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, և որը կարող է փոխանցվել և պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով։ 

Այլ կերպ ասած, կրիպտոարժույթը փողին փոխարինող մի բան է, որով կարող ես գնումներ կատարել, այն ստանալ աշխատանքիդ դիմաց որպես վարձատրություն կամ պարզապես գնել,  իսկ հետո դարձյալ վերածել կանխիկ փողի, երբ կամենաս։ Ի տարբերություն դրամի, կրիպտոարժույթով գործարքներ կատարելու համար միջնորդներ հարկավոր չեն․ կրիպտոակտիվը աշխարհի ցանկացած կետից կարող ես փոխանցել մեկ այլ անձի որն օգտահաշիվ ունի էլեկտրոնային դրամապանակում։  Արժույթը վայրկյանների ընթացքում կարող է հասնել չնչին պահումներով։ Միջնորդների կարիք զգացվում է միայն այն դեպքում, երբ ցանկանում ես կրիպտոակտիվը փոխարինել փողի։ Դրա համար էլ գոյություն ունեն կրիպտոյի փոխանակման կետերը։ Աշխարհում հայտնի կրիպտոարժույթներից են Բիթքոինը, Ethereum, tether-ը և այլն։ Եթե այս ամենը բացատրենք մեկ նախադասությամբ, ապա կրիպտոարժույթը թվային ոսկին է, որը, սակայն, կիրառության ավելի լայն հնարավորություններ ունի։ 

Ու թեև աշխարհում կրիպտոարժույթների ոլորտում պետությունների, բանկային համակարգի միջամտությունը դեռևս փոքր է, Եվրոպական որոշ երկրներում արդեն իսկ ընդունել են կրիպտոարժույթի ոլորտը կարգավորող նախագծեր։ Այս տարվա ապրիլին նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրեց մի նախագիծ, որով սահմանվում էր, որ կրիպտոաակտիվների շրջանառությունը Հայաստանում պետք է լինի բացառապես անկանխիկ եղանակով։ 

Այսպիսով՝ Հայաստանում կրիպտոյի շուկան կապվեց բանկերի հետ։ Ավելի ուշ՝ հունիսին Կենտրոնական բանկը հանրային քննարկման ներկայացրեց կրիպտոակտիվների մասին օրենքի նախագիծը՝ որպես հիմնավորում մատնանշելով առաջացած ռիսկերը։

ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ ստեղծված ռիսկերի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել են դեպքեր, երբ մարդիկ  կրում են միլիոնավոր դոլարների վնասներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։