Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Լուրեր

01.06.2026 | 22:54
Ինչպես հայտագրել առաջին դասարանցիներին
01.06.2026 | 22:39
Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ են հանդես եկել
01.06.2026 | 22:25
Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, ծիրանի և խաղողի ներմուծման վրա
01.06.2026 | 22:10
Nvidia-ն ներկայացրել է իր նոր՝ RTX Spark սուպերչիպը
01.06.2026 | 21:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.06.2026 | 21:40
Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել
01.06.2026 | 21:26
Թրամփն Էրդողանին ասել է, որ պատրաստվում է մասնակցել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. MEE
01.06.2026 | 21:10
Ինչպես են ընտրելու առանց խնամքի մնացած տարեցները․ օգնությո՞ւն, թե՞ ուղղորդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 21:00
Նախընտրական բանավեճ Հանրայինում․ ՈԻՂԻՂ
01.06.2026 | 20:54
Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Լիբանանում Իսրայելի գործողության պատճառով. Tasnim
01.06.2026 | 20:45
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքը հայտարարել է ընտրողներին Հայաստան մեկնելու հարցում աջակցելու պատրաստակամության մասին 
01.06.2026 | 20:34
Քիչ է, շատ պիտի տային․ Սուքիասյանը՝ իր ընտանիքի և բիզնեսների կողմից ՔՊ-ին 52 մլն դրամ նվիրատվության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 20:25
Համակարգային առումով կալանքին առնչվող պրակտիկան Հայաստանում խնդրահարույց է. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի դեպքի մասին
01.06.2026 | 20:13
Ռուսական գազից ավելի էժան տարբերակներ կան, այլ երկրներից ինձ ասել են․ Խաչատուր Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 20:00
Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, կլուծվեն բոլոր հարցերը, Կարապետյանը չի համաձայնվել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ հուլիսի 17-ին այցելել է Ucom ընկերություն։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել վերջին շրջանում իրականացված բարեփոխումներին՝ ցանցի ընդլայնման և արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Ռալֆ Յիրիկյանն ընկերության այլ աշխատակիցների հետ միասին ներկայացրել է ընկերության ապագա ծրագրերն ու ռազմավարական նպատակները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներին։ Քննարկվել են դրանք լուծելու առաջարկությունները, նախարարության աջակցության հնարավորությունները՝ խնդիրների լուծման գործում։ Ներկայացվել է նաև ոլորտում առկա մարտահրավերները: Նախարարն ընդգծել է, որ ոլորտային խնդիրները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խոշորացույցի տակ են, դրանց անհապաղ լուծման շուրջ աշխատանքեր են տարվում:

Նշվել է, որ ընկերության կարևորագույն առաքելությունն է բարձրորակ ինտերնետը հասանելի դարձնել ամբողջ Հայաստանի տարածքում: Այդ ուղղությամբ բազմակողմանի գործունեություն են ծավալում, որոնց թվում՝ 5G անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն ունենալու նպատակով համաշխարհային ճանաչում ունեցող Nokia և հեռուստատեսության միջազգային առաջատար MediaKind ընկերությունների հետ համագործակցության համաձայնագրերի կնքում էր։
Այսօր Ucom ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ մարզերում, արդեն իսկ՝ Բյուրեղավանում, Աշտարակում, Արտաշատում և Նոր Հաճնում։