ՆԳՆ-ն որպես նվիրատվություն «Նատալի ֆարմ»-ից 25 հազար հաբ կընդունի

Լուրեր

21.07.2026 | 15:15
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարմանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:14
ԿԸՀ նիստ՝ պատգամավորական մանդատների բաշխման օրակարգով․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 15:10
Ծառուկյանին կրկին ՔԿ են տարել // Հունիսի երեք շաբաթում 7654 տոննա ծիրան է արտահանվել․ ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 15:00
Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում Նարեկ Կարապետյանին վերագրվող արարքը, որի համար դիմել էր ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
21.07.2026 | 14:48
Գերմանիայի նախագահն Ալիևի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը
21.07.2026 | 14:42
Անահիտ Մանասյանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքների խնդիրները
21.07.2026 | 14:35
Հայտնի է՝ որ ակումբի ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլերը խփել ԱԱ-2026-ում
21.07.2026 | 14:34
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
21.07.2026 | 14:33
Իրանը հայտարարել է Բահրեյնի ավիաբազայի ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին
21.07.2026 | 14:24
Բաքվից հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրման հեռավորությունն ու ծախսերը
21.07.2026 | 14:16
Հայտնի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը հրաժարվել է զբաղեցնել Հունգարիայի նախագահի պաշտոնը
21.07.2026 | 14:07
Վայոց ձորում բազալտի ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
21.07.2026 | 13:59
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է ավելի քան 380 բեռնատար ծիրան․ Պապոյանն անդրադարձել է ապատեղեկատվությանը
21.07.2026 | 13:50
ՀԴԲ ղեկավար Քեշ Պատելը ծրագրում է հոկտեմբերին Ռուսաստան այցելել
21.07.2026 | 13:47
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցով նյութական արժեքը որպես նվիրատվություն ընդունելու, հաշվառելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց։ 

Կառավարության հիմանվորման մեջ ասված է, որ որոշումը պայմանավորված է «Նատալի Ֆարմ»-ի կողմից ՀՀ ՆԳ նախարարին հասցեագրված գրությամբ։

Հիմնավորման մեջ նաև նշված է, որ ՆԳՆ-ն, որն ունի դեղորայքի պահպանման համար համապատասխան պահեստարան, ցանկություն ունի որպես նվիրատվություն «Նատալի ֆարմ» ընկերությունից ընդունել 25 հազար հաբ ռուսական «Ֆարմազաշիտա»-ի արտադրության Կալիումի յոդիդ 125մգ N 1 դեղը՝ ընդհանուր 400․000 հազար դրամ արժողությամբ, որի ծախսերն իրականացվելու են նվիրատու ընկերության ֆինանսական միջոցներով։

Նշենք, որ խոսքը վերաբերում է Հայկական ատոմակայանի միջուկային և/կամ ճառագայթային վթարների դեպքում, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքների դեպքում անհրաժեշտ դեղորայքի առկայությանը:

Հավելենք, որ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի իրական շահառուն Ասատուր Ասատրյան է։ Նա նաև ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ»  բժշկական կենտրոնի տնօրենն է։

Մանյա Պողոսյան