Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի կախված թիթեղը
Հուլիսի 18-ին, ժամը 07:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասի 1-ին զանգվածի տներից մեկի տանիքը ուժեղ քամուց թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի Այգեգործական փողոցի տներից մեկի տանիքի թիթեղը թուլացել և կախվել է, վնասվել են էլեկտրական լարեր։
Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղը՝ մոտ 25 քմ։