Երևանի 25–ամյա բնակիչը կալանավորվել է՝ 27–ամյա համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով. ՔԿ

Լուրեր

18.12.2025 | 16:35
Կրեմլը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ները վերադարձնելու մասին 
18.12.2025 | 16:27
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին
18.12.2025 | 16:16
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
18.12.2025 | 16:15
Ինչ է կատարվում Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 16:04
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է ծրագրում․ Պեսկով
18.12.2025 | 15:55
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 901 միլիարդ դոլարի ռեկորդային պաշտպանական բյուջեն
18.12.2025 | 15:46
Ենթադրենք՝ բռնի ուժով կաթողիկոսին հեռացրին Մայր աթոռից, հետո՞․ սա խայտառակություն է աշխարհի առաջ․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:40
Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ
18.12.2025 | 15:36
ԱԱ-2022-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է լինելու
18.12.2025 | 15:28
Պատրաստ եմ ընդունել իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:24
Ոստիկանական պատ՝ Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:20
Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ում Կիևի ու Վաշինգտոնի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին
18.12.2025 | 15:14
Փաշինյանը՝ Ադրբեջանից ներկրվող բենզինի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:06
Արման Ծառուկյանը՝ Բայդուլաևի դեմ մենամարտում տհաճ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:00
Բաքուն սկսում է նավթամթերքի արտահանումը ՀՀ // Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում են պահանջել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

2024թ. հուլիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում և վիրավոր քաղաքացի կա․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նույն օրը ՝ ժամը 19։05-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 27–ամյա բնակիչը, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1998թ.։ Վերջինս նույն օրը հայտնաբերել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա գոտկատեղից ընկել է «SPORTSMAN CAL .25» գրառմամբ ատրճանակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 9-ին` ժամը 18։30-ի սահմաններում, 25–ամյա երիտասարդը վիճաբանել է 27–ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ վերոնշյալ շենքի հարևանությամբ գտնվող մայթեզրին հայտնաբերվել և վերցվել է 2 կրակված պարկուճ։ Հարցաքննվել են վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 25–ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է։