Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը Մեջլիսի արտահերթ ընտրությունները բոյկոտելու կոչ է անում

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր մի շարք ուժերի միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը սատարում է սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության որոշումը և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, որոնք մտածում են ազգային շահերի մասին, կայացնել նույն որոշումը։

«Ազգային խորհուրդը սեպտեմբերի 1-ի ընտրությունները համարում է էժանագին ներկայացում, ոչ թե ընտրություն, որի ելքը  կանխորոշված ​​և ծրագրված է Իլհամ Ալիևի անձնական ցանկություններին համապատասխան, և դրան մասնակցությունը ազգային շահերի տեսանկյունից համարում է ավելորդ և վնասակար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանում ընտրությունների ինստիտուտը «քանդվել է Իլհամ Ալիևի կանխամտածված քաղաքականության հետևանքով, և քաղաքացիները շահագրգռվածություն և վստահություն չունեն ընտրությունների նկատմամբ»։

«Իշխանություններն այս ընտրություններին գնում են 300 քաղբանտարկյալներով՝ խեղդելով ազատ լրատվամիջոցները, ճնշելով քաղաքացիական հասարակությանն ու քաղաքական ընդդիմությանը։ Ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո, կեղծիքների բոլոր հնարավորությունները տեղական և կենտրոնական ընտրական հանձնաժողովների ձեռքում են։ Քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը և անկախ դիտորդները հնարավորություն չունեն վերահսկել քվեարկությունն ու ձայների հաշվարկը: Հանրահավաքների և հանդիպումների արգելքը մնում է ուժի մեջ»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հայտարարել էր, որ բոյկոտում է սեպտեմբերի 1-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Որոշումն ընդունել էր կուսակցության Գերագույն ժողովը։

«Հաշվի առնելով, որ երկրում ավելի քան 300 քաղբանտարկյալներ դեռևս ազատ չեն արձակվել, հավաքների ազատությունն արգելված է, ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո, քվեարկության գործընթացի և ձայների հաշվարկի վերահսկողությունն անհնար է, ազատ մամուլը ոչնչացված է, անկախ տեղական դիտորդների կողմից ընտրությունների դիտարկումը չի թույլատրվում, ինչպես նաև բացակայում է մրցակցությունը և արդար ընտրական միջավայրը, Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, բոյկոտվելու են»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսկ ահա ընդդիմադիր «Մուսավաթ» և «Հանրապետական ​​այլընտրանք» (ReAl) կուսակցությունները մասնակցելու են ընտրություններին։ Նրանք ներկայացրել են նաև իրենց թեկնածուներին։

Օրերս էլ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններին 119 ընտրատարածքներում 431 մարդ թեկնածության հայտ է ներկայացրել, հաստատվել է 261 անձի թեկնածությունը, իսկ 213 հոգու ստորագրության թերթիկներ են տրվել։

Էմմա Չոբանյան