Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց գրավի դիմաց
Հասարակություն
16.07.2024 | 16:28Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շուրջ 3 տարվա կալանքից հետո քիչ առաջ ազատ արձակվեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, որոշել է Ասլանյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։
Հիշեցնենք, որ Ասլանյանը մեղադրվում է Վանաձորում հողեր օտարելու մեջ։ Նա բազմիցս հայտարարել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Ասլանյանի նկատմամբ հետապնդումը սկսվել էր Վանաձորի ընտրություններում նրա առաջնորդած դաշինքի հաղթանակից անմիջապես հետո։
Արաքս Մամուլյան