Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի դիմումների ընդունման գործընթացը․ ովքեր են շահառուները

Լուրեր

03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը, որից կարող են օգտվել անհատական բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող շահառուները։

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/

Անհատական բնակելի տան կառուցման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները՝

– 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,
– զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները,
– ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Դիմում լրացնելիս ԼՂ հայրենակիցները պետք է պարտադիր ընտրեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված օրինակելի նախագծերից որևէ մեկը։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում՝

-5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է ներդրումային առաջնահերթություն ունեցող հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 1),
– 4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք է բերվում/կառուցվում է հետևյալ ներդրումային առաջնահերթություն ունեցող քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 2),
– 3 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է վերոնշյալ անվանացանկերում չներառված բնակավայրերում (բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիների),
– 2 մլն դրամ աջակցություն, եթե առկա է գործող հիփոթեք (բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում գտնվող գույքի)։