Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելուն. հարցում

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Ուկրաինացիների 44 տոկոսը կարծում է, որ եկել է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու ժամանակը, իսկ դրան դեմ է արտահայտվել հարցվածների 35 տոկոսը, դժվարացել է պատասխանել՝ 21 տոկոսը։ Այսպիսին են Ռազումկովի կենտրոնի հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են ուկրաինական ZN.UA-ի պատվերով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հարցման՝ երկրի կենտրոնի բնակիչների 49 տոկոսը հանգիստ կընդունի Ռուսաստանի Դաշնության հետ պաշտոնական խաղաղ բանակցությունների մեկնարկի մասին տեղեկությունը։ Ուկրաինայի արևմտյան հատվածում այս ցուցանիշը զգալիորեն ցածր է՝ ընդամենը 35 տոկոս։ Երկրի արևելքում, իր հերթին, հարցվածների միայն 33 տոկոսն է ցանկանում բանակցություններ վարել ՌԴ-ի հետ, իսկ 34 տոկոսը դեմ է։ Հարցվածների գրեթե մեկ երրորդը չի կողմնորոշվել:

Հարցին՝ արժե՞, արդյոք, չեղարկել նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ 2022 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին հրամանագիրը, հարցման մասնակիցների 32 տոկոսը դրական է պատասխանել, իսկ 37 տոկոսը կարծում է, որ այս հրամանագիրը կարող է ուժի մեջ մնալ։

Միևնույն ժամանակ, ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկիրը չպետք է համաձայնի Վլադիմիր Պուտինի առաջարկած «խաղաղության» պայմաններին։ Այսպես, հարցվածների 83 տոկոսը նշել է, որ չի համաձայնի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից ուկրաինական զորքերի դուրսբերմանը։ Հարցվածների 77 տոկոսը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ բոլոր միջազգային պատժամիջոցների վերացմանը՝ նրա սկսած պատերազմի համար։

Հարցման մասնակիցների 51,5 տոկոսը համար Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու նվազագույն պայմանը Ուկրաինայի վերադարձն է 1991թ. սահմաններին։ Հարցվածների 26 տոկոսը կհամաձայնի ռուսական զորքերի դուրսբերմանը 2022 թվականի սկզբին զբաղեցրած դիրքերից։

Չնայած Վլադիմիր Պուտինի առաջարկի հետ անհամաձայնությանը՝ ուկրաինացիների մեծամասնությունը՝ 76 տոկոսը, վստահ է, որ ՌԴ նախագահը խաղաղություն է ցանկանում միայն իր պայմաններով։ 47 տոկոսն էլ  կարծում է, որ Պուտինը «պատրաստ է սակարկել», քանի որ պատերազմը չափազանց թանկ է նստում Ռուսաստանի  տնտեսության վրա։