19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6 մլրդ 200 մլն դրամի վնաս է պատճառվել, 390 մլն դրամի չափով փողերի լվացում կատարվել. ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ավարտվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005-2008թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը և պաշտոնեական դիրքը, իր ղեկավարած ստորաբաժանման համապատասխան ծառայողներին կարգադրել է պաշտպանության նախարարի կողմից տրված լիազորագրերի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված, Նախարարությանը պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Եռաբլուր» կոչվող բլուրներին, Ծովակալ Իսակովի պողոտային, ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը հարակից տարածքներում գտնվող տարբեր մակերեսներով, բնակավայրերի նպատակային նշանակության, հանգստի գոտու և քաղաքային այգու հիմնադրման, գիտարտադրական կայանի կառուցման համար օգտագործման նպատակային նշանակությամբ 17 հողատարածքները՝ ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարների հանձնարարությամբ, պետական մարմնում բարձր պաշտոն զբաղեցրած տարբեր անձանց հետ փոխկապակցված ՍՊԸ–ի, ՓԲԸ–ի, ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականների, տարբեր ֆիզիկական անձանց օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերի նախագիծը:

Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման և միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում, վերոգրյալ կարգադրությունների հիման վրա, 2005-2008թթ. վարչության ծառայողները առուվաճառքի պայմանագրերի նախագծերը, արդեն իսկ պաշտպանության նախարարների կողմից ստորագրված վիճակում, ներկայացրել են նոտարական վավերացման, նույն օրը կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր։ Դրանցով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ վերոնշյալ տարածքներում գտնվող հողամասերը շուկայական արժեքից մի քանի անգամ էժան գներով վաճառվել են վերոնշյալ ՍՊԸ–ին, ՓԲԸ–ին, ՀՀ պաշտապանության նախարարության բարձրաստիճան զինվորականներին և տարբեր ֆիզիկական անձանց, ապա այդ անշարժ գույքերը որպես սեփականություն գրանցվել են վերջիններիս անվամբ։ Նրանցից ոմանք, կարճ ժամանակ անց, անշարժ գույքերը, ձեռք բերման գնից անհամեմատ թանկ գներով, օտարել են այլ անձանց։