Երիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվել է 28-ամյա երիտասարդի կողմից նախկին կնոջ և վերջինիս քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 28-ամյա երիտասարդը, նախկին կնոջ, վերջինիս քրոջ և մոր հետ գտնվելով լարված, անձնական անբարյացկամ միջանձնային փոխհարաբերությունների մեջ, չի վճարել նախկին կնոջ մոր անվամբ վարկային պայմանագրով ձեռք բերված «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայի շահագործման հետ կապված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները՝ պայմանավորվածության համաձայն, ունենալով ավտոմեքենան շահագործելու իրավունք, և չի կատարել մեքենայի վարկային մուծումները։

Երբ կինը և վերջինիս մայրը բազմիցս հետ են պահանջել ավտոմեքենան, 2024 թ․ մարտի 13-ին՝ ժամը 11։40-ին, հեռախոսային խոսակցության ժամանակ երիտասարդը հնչեցրել է նախկին կնոջը և նրա ընտանիքի անդամների առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ, որոնք վերջիններիս կողմից ընդունվել են իրական:

2024 թ․ մարտի 15-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, երիտասարդը «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գյումրի քաղաքի Մ.Խորենացու շենքերից մեկի մոտ, բարձրացել և ուժեղ հարվածներ է հասցրել նախկին կնոջ ընտանիքի բնակարանի մուտքի դռանը՝ ցանկանալով ներս մտնել։ Այնուհետև շենքի բակում բղավելով՝ նախկին կնոջ և վերջինիս քրոջ հասցեին սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է հնչեցրել, որով վերջինների մեջ առաջացրել է սեփական կյանքի համար վախի զգացողություն։

Բացի այդ, 28-ամյա երիտասարդը, նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ, 2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։45-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայով գնալով Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի հիշյալ շենքի բակ, սպասել է նախկին կնոջն ու նրա քրոջը։ Երբ նրանք ավտոմեքենայով շենքի բակ են ժամանել, երիտասարդը դուրս է եկել տաքսի ավտոմեքենայից, գնացել նրանց ուղղությամբ և, գտնվելով ալկոհոլի ազդեցվության տակ, ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ և նրա քրոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Սակայն վերջիններիս կողմից ձեռքերով պաշտպանվելու, անցորդի և հարևանների կողմից միջամտելու արդյունքում չկարողանալով իր մտադրությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի:

Պարզվել է, որ վերջինս դատաքննության փուլում գտնվող քրեական մեկ այլ գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, և նրա նկատմամբ կիրառված է եղել բացակայելու արգելք խափանման միջոցը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։