Թուրքիան կորցրել է արտահանման մրցունակությունը և չի հասնի տարեկան նպատակին

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Թուրքիան կորցրել է արտահանման մրցունակությունը, և երկիրը, ամենայն հավանականությամբ, չի հասնի տարեվերջյան 267 միլիարդ դոլարի արտահանման նպատակին՝ բարձր ծախսերի և թույլ փոխարժեքների ֆոնին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտահանողների ասամբլեայի նախագահ Մուսթաֆա Գյուլթեփեն, գրում է Al Monitor-ը։

Թուրքիայի առևտրային դեֆիցիտը հունիսին աճել է մինչև 6,44 միլիարդ դոլար՝ 2023 թվականի նույն ամսվա 5,33 միլիարդ դոլարից, ընդ որում, ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը նվազել են։ Այս մասին են վկայում պաշտոնական տվյալները։

Ելույթ ունենալով TIM-ի կիսամյակային միջոցառման ժամանակ՝ Գյուլթեփեն ասել է, որ Թուրքիան «մեծապես կորցրել է» իր մրցունակությունն արտահանման ոլորտում։ TIM-ը հովանավոր կազմակերպություն է, որը ներկայացնում է ավելի քան 140,000 թուրք արտահանողների, որոնք գրանցված են 61 ասոցիացիաների ներքո և գործում են 27 ոլորտներում:

Ըստ Գյուլթեփեի՝ հիմնական պատճառը բարձր ծախսերն են, որոնք առաջացել են ահավոր գնաճից, ինչպես նաև թուրքական լիրայի ցածր փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ։

«Վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է ծախսերի ավելի քան 100 տոկոս աճ, մինչդեռ դոլարի աճը մնացել է 25 տոկոսի մակարդակում։ Ուստի մենք չենք կարող գներ սահմանել շատ ոլորտներում։ Այս ժամանակահատվածում, երբ պահանջարկը նույնպես նվազում է, մեր արտահանումը հայտնվել է բարձր ծախսերի և ցածր փոխարժեքների սեղմանն մեջ։ Մեզ համար դժվար է նույնիսկ հասնել 267 միլիարդ դոլարի նպատակին, որը մենք նախատեսել էինք 2024 թվականի համար»,- ասել է Գյուլթեփեն։

Նրա Խոսքով՝ 2024 թվականին Թուրքիայի արտահանման ծավալը, ամենայն հավանականությամբ, կկազմի 264-267 մլրդ դոլար։ Գյուլթեփեն հույս է հայտնել, որ տարվա վերջին եռամսյակում ավելի ցածր գնաճի շրջանը կհանգեցնի տնտեսական քաղաքականության, որոնք առաջնահերթություն են տալիս արտահանման մրցունակությանը, որը կարող է հանգեցնել երկնիշ աճի։

Վերջերս երկրի տարեկան սպառողական գնաճը ութ ամսվա ընթացքում առաջին անգամ սառել էր, ինչի հետևանքով Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարեց, որ «ապաինֆլյացիայի գործընթացը սկսվել է»:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունիսին գնաճը կազմել է 71,6 տոկոս, մայիսին այն հասել էր 18-ամսյա առավելագույնին՝ 75,45 տոկոսի։

Գյուլթեփեն Թուրքիայի կառավարությանը կոչ է արել հնարավորինս արագ վերացնել արտահանման խոչընդոտները:

«Արտահանումը գնաճի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է՝ առանց տնտեսությունը սառեցնելու»,- ասել է նա։

Այս շաբաթվա սկզբին էլ Թուրքիան խթան ստացավ արտահանման ոլորտում, երբ Չինաստանի BYD-ը՝ էլեկտրական մեքենաներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունը, համաձայնեց 1 միլիարդ դոլար ներդնել Թուրքիայում գործարան հիմնելու համար, որը տարեկան արտադրելու է  մինչև 150,000 մեքենա:

Էմմա Չոբանյան