Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Լուրեր

14.01.2026 | 19:14
Չորս հայ՝ Բաքվից Երևան, երկու սիրիացի վարձկան՝ Երևանից Դամասկոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 19:00
«Թրամփի ուղին» ավելի մեծ անվտանգային երաշխիք է, քան եթե ԱՄՆ դեսպանը գնա սահման, ասի՝ մի կրակեք․ Հայկազ Ֆանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 18:44
Ղրղզստանում առաջարկում են Վլադիմիր Սոլովյովին անցանկալի անձ հայտարարել
14.01.2026 | 18:30
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթին
14.01.2026 | 18:24
Սիրողական թենիսիստը 670 հազար դոլար է հաղթել Australian Open-ից առաջ մինի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 18:13
Ադրբեջանը որոշ գերիների վերադարձնելով՝ փորձել է խուսափել նրանց կյանքի և առողջության իրավունքի համար սեփական պատասխանատվությունից․ Սիրանուշ Սահակյան
14.01.2026 | 18:11
Իրանը զգուշացրել է Թուրքիային և մյուս հարևաններին՝ կարող է հարվածել ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնը հարված հասցնի
14.01.2026 | 18:04
Ադրբեջանը 4 հայ գերիների է վերադարձրել // ՀՀ-ն ցմահ ազատազրկված վարձկանների է փոխանցել Սիրիային․ ԼՈՒՐԵՐ
14.01.2026 | 17:58
Շաքիլ Օ’Նիլը նշել է պատմության թոփ-10 բասկետբոլիստներին
14.01.2026 | 17:47
Մարմարաշենում 14 մեքենա է բախվել
14.01.2026 | 17:39
Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացվել է ևս երեք ամսով
14.01.2026 | 17:30
«Անակնկալի եկանք»․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը Երևան է ուղևորվում
14.01.2026 | 17:26
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ
14.01.2026 | 17:15
Նախիջևանում վերակառուցվում են երկաթուղային կայարանները
14.01.2026 | 17:08
Քաղաքականության մեջ Եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն է ու անընդունելի․ Մայր Աթոռում ԳՀԽ նիստ է կայացել
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 3 ամսով երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը։ Փաստացի, դատարանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոցը տնային կալանքով, 40 մլն դրամ գրավով և անձնական երաշխավորությունների փոխելու մասին։

Ավելի վաղ Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ ՀՀԿ նախկին փոխնախագահի համար երաշխավորելու են ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Հիշեցնենք՝ Աշոտյանը և մյուսները մեղադրվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման մեջ։ Սկզբում նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց չհեռանալու արգելքը, սակայն ավելի ուշ Աշոտյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները: Դրանից հետո այդ մասով ներկայայացված բոլոր միջնորդությունները մերժվում էին։