Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերած տեղեկությունները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին հուլիսի 4-ին: Ժամը 14.10-ին մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացվեց Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը, որն այս տարվա ապրիլի 3-ից հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունիցԼ

Դեպքը սկսել էր զարգանալ մարտի 15-ի կեսգիշերից: Անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերը պարզաբանելու համար մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցում հանդիպում են հայրերը` յուրաքանչյուրն իր կողմնակիցների հետ: Պարզաբանումները, սակայն, հաշտության փոխարեն շարունակվում են զինված առճակատմամբ: 42-ամյա հայրը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոց է արձակում մյուս հոր և նրա կողմնակիցների ուղղությամբ:

Մյուս հայրը փորձում է խլել 42-ամյա ախոյանի հրազենը: Այդ ժամանակ մոտենում են 42-ամյա հոր կողմնակիցները, որոնցից մեկը նույնպես հրազենով զինված, ու ձեռքերով, ոտքերով, մահակներով, իսկ այն մեկը` զենքի կոթով հարվածներ են հասցում գետնին ընկած հոր մարմնի տարբեր մասերին: Հրազենը միմյանցից խլելու ընթացքում անկանոն արձակված կրակոցների պատճառով հավաքված անձինք դիմում են փախուստի, ինչից հետո վրա են հասնում մյուս հոր կողմնակիցները, ու հիմա էլ իրենք են հարվածներ հասցնում 42-ամյա հորը: Այդ ժամանակ մոտենում է դեռևս ինքնությունը չպարզված մի անձ և 42-ամյա հորը սպանելու դիտավորությամբ նետում է նռնակ, սակայն, իր կամքից անկախ, դիտավորությունը չի իրագործվում. բեկորային վնասվածքներ է ստանում մյուս հայրը:

Հայրերի վիճաբանությունը շարունակվում է մոտակա ավտոլվացման կետի դիմաց: Բայց այդ պահին արդեն ահազանգով դեպքի վայր են հասնում պարեկները: 42-ամյա հայրն ու մյուսները դիմում են փախուստի, իսկ բեկորային վնասվածքներ ստացած հայրը տեղափոխվում է հիվանդանոց:

Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որի ընթացքում 42-ամյա տղամարդը չի հայտնաբերվում. նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում:
Այսօր նա արդեն հայտնաբերված է: Նախաքննությունը շարունակվում է: