Հայաստանին կտրամադրվի ևս 2.4 մլն դոլարի ֆինանսավորում․ Սամանթա Փաուեր

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱՄՆ-ն  Հայաստանին կտրամադրի 2,4 մլն դոլարի ֆինանսավորում, որը կօգնի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացմանը, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։ 

Ըստ նրա՝ տրամադրվելիք գումարը կօգնի ամրապնդել իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները և մարդու իրավունքները։

ԱՄՆ պաշտոնյան թվարկեց, որ  իրենք աջակցում են  Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, օգնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանը, աջակցում անկախ լրատվամիջոցներին՝ ապահովելու համար թափանցիկ և հաշվետու պետական կառավարում։

Փաուերի խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի տնտեսական աճի խթանման ուղղությամբ, օգնում է հայաստանյան տնտեսվարողներին արտահանման նոր շուկաների հետ համագործակցելու հարցում։ 

«Մենք աջակցել ենք «Ինժեներական քաղաք»-ի կառուցմանը, որը կնպաստի ուսանողների կարիերայի աճին։ Մենք օգնել ենք կառավարությանը բարելավելու արտահանման և ներմուծման ներդրումային հնարավորություններն այնպիսի առաջնային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և տեխնոլոգիաները»,- ներկայացրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։