Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթներ դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք
Չինական China Southern Airlines ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթներ դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք․ տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: