Աննա Վարդապետյանն ու դեսպան Քվինն անդրադարձել են Լոս Անջելեսում գտնվող Գագիկ Խաչատրյանի առանձնատան բռնագրավմանն ու իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացմանը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գլխավոր դատախազության վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունն իրականացվում է տարբեր՝ այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման ուղղություններով:

Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձ է կատարել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքին՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իրավասու մարմինների բոլոր գործընկերներին՝ արդարության նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի և արդյունավետ փոխգործակցության համար:

ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ, ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, անդրադարձել է իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցության խորացմանը: