Թեհրանը հայտնել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունն աշխատանքը կվերսկսի 15-20 օրվա ընթացքում

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իրանում Ադրբեջանի դեսպանատունն աշխատանքը կվերսկսի առաջիկա 15-20 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության ղեկավար Մուջթաբա Դեմիրչիլուն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ակնկալվում է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա 15-20 օրվա ընթացքում»,- ասել է նա։

Դիվանագետը նաև նշել է, որ պաշտոնական Թեհրանը դեռևս Ադրբեջանում Իրանի նոր դեսպան չի նշանակել։ Նրա խոսքով՝ դեսպանի նշանակման հարցը կդիտարկվի երկրում նոր կառավարության ձևավորումից հետո։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով 1 մարդ էր զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» էր որակել։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, և այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։