Էթնիկ զտումը չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության գինը․ Washington Examiner

Լուրեր

06.10.2024 | 20:20
Բագրատ Գալստանյանի գլխավորած երթը շարժվում է դեպի ՍԴ. ՈՒՂԻՂ
06.10.2024 | 19:55
Վրաստանի իշխանությունները հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հնարավոր ճանաչման մասին լուրերը
06.10.2024 | 19:04
Ինչ իրավիճակ է Կառավարության շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2024 | 18:59
Բագրատ Գալստանյանը` Հ1-ում հարցազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2024 | 18:30
Շոլցը դատապարտել է հակասեմականությունը և Իսրայելի նկատմամբ «կույր ատելությունը»
06.10.2024 | 18:07
Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
06.10.2024 | 17:49
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է աշխատանքային շաբաթը
06.10.2024 | 17:36
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի դեգրադացիան իրեն զգացնել է տալիս․ Բայրամյան
06.10.2024 | 17:28
Զինվոր է մահացել․ քննություն է ընթանում․ ՀՀ ՊՆ
06.10.2024 | 17:07
Լոռու մարզի «Շենավանի հիմնական դպրոց»-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ
06.10.2024 | 16:43
Ահաբեկչություն Իսրայելում․ կա մեկ զոհ, տասը վիրավոր
06.10.2024 | 16:18
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
06.10.2024 | 15:55
Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար
06.10.2024 | 15:23
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9 մարզում
06.10.2024 | 15:02
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հրազդան գետի վրայի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Բոլորը

Մեկ տարի էլ չի անցել, ինչ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղ՝ հին հայկական նահանգ, որն Իոսիֆ Ստալինը հանձնել է Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղը պատմական նշանակություն ունի երկու պատճառով. նախ՝ այն Հայաստանի ավանդական կենտրոնն է՝ առաջին երկրի, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն։ Երկրորդ՝ սա ժողովրդավարության ինկուբատոր է։ Ժողովրդավարական շարժումը, որը եռում էր և, ի վերջո, վերջ դրեց Խորհրդային Միության փլուզմանը, սկսվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից: Այս մասին գրել է ամերիկացի փորձագետ Մայքլ Ռուբինը Washington Examiner-ում հրապարակված անդրադարձում։

Նա նշում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո շրջանի հայ բնակիչները հաստատել են ինքնավարության իրենց սահմանադրական իրավունքը՝ նախ խնդրագրով, ապա հանրաքվեի միջոցով: Ադրբեջանը մերժել է այս տարածաշրջանային ինքնավարությունը, որն անհաջող փորձել է  ճնշել բիրտ ուժով։ Ադրբեջանական բանակի հետ մղումով Լեռնային Ղարաբաղը վայելել է գրեթե երեք տասնամյակ իրական խորհրդարանական ժողովրդավարություն մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը, առնվազն մինչև 2018 թվականը, բացակայում էր կամ անցողիկ էր։

«Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին տարածաշրջան՝ ոչնչացնելով աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական խորհրդարանը քանդելու որոշումն ընդգծում է նրա թշնամանքը ժողովրդավարության նկատմամբ։ Ադրբեջանական ներխուժումը տեղի ունեցավ ընդամենը չորս օր այն բանից հետո, երբ Պետքարտուղարության պաշտոնյա Յուրի Քիմը սենատորներին հավաստիացրել էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայերի «էթնիկ զտման» ոչ մի փորձ: Նա ստում էր, բայց մենակ չէր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ալիևը նվաստացնում էր ԱՄՆ-ի բանագնացներին, պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը շարունակում էր օգնության և ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Բաքու: Freedom House-ն այս շաբաթ զեկուցել է, որ Ադրբեջանի «փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին, ինչպես հասկացվում է նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում», և այն պետք է ավարտվի»,- գրում է Ռուբինը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ են Բլինքենը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը երկիմաստ ցեղասպանության հարցում:

Ըստ հեղինակի՝ կասկած չկա, որ Ադրբեջանին հանգստացնելու՝ ԱՄՆ-ի որոշումը վերևից է գալիս։ Մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ասել էր, որ իմաստ չունի գնալ Շուշի՝ պատմական հայկական քաղաք, որն Ադրբեջանը վերածել է դիվանագետների, վճարովի լրագրողների և կոռումպացված վերլուծական կենտրոնների այցելության վայր։ Սակայն երկու օր անց նա ոչ միայն այցելել է Շուշի, այլև բաց թողել էթնիկ զտումների, եկեղեցիների և քրիստոնեական հուշարձանների ոչնչացման մասին որևէ հիշատակում ՝նշելով, որ տպավորված է:

«Ոչ միայն Պետքարտուղարությունն է հարգանք ցուցաբերում Ալիևի նկատմամբ: Հունիսի 26-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը շնորհավորել է ադրբեջանական բանակին՝ կրկին չհիշատակելով բռնաբարությունների, անդամահատումների և գերեվարված հայ զինվորների, քաղաքացիական անձանց մահապատժիների մասին, որոնց  տեսանյութերը կան։ Թերևս, նախագահ Ջո Բայդենի թիմը կարծում է, որ գինն արժե, եթե ԱՄՆ-ը կարողանա վերջնական խաղաղության համաձայնագիր ձեռք բերել՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջնական լուծելու համար: Բլինքենը, Փաուերը և Սալիվանը կարող են նույնիսկ հավատալ, որ կարող են համոզել Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ»,- ասվում է հրապարակման մեջ՝ հավելմամբ, սակայն, որ չնայած Բայդենի օգնականները կարծում են, որ կարող են իրենց հետ քաշել Ալիևին, նրանք չեն պատկերացնում, որ նա է իրենց հետ տանում: Ալիևը կսպասի ԱՄՆ-ի ընտրություններին՝ նախքան որևէ տևական խաղաղության համաձայնություն ձեռք բերելը։

Բոլոր երեք պաշտոնյաների աշխատանքի հեռանկարները մնում են կապված Բայդենի քաղաքական երկարակեցության հետ, և նրանք հույս ունեն, որ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը կարող է փոխել Բայդենի մարզավիճակի մասին խոսակցությունը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել էթնիկ զտումը։ Ալիևի հանցագործությունների արդարացումը չի ներկայացնում ո՛չ բարդ դիվանագիտություն, ո՛չ էլ խաղաղության ճանապարհ: Ավելի շուտ դա ավելի է խորացնում հումանիտար ողբերգությունը, որի գինն արյունով կվճարի հաջորդ սերունդը»,- գրում է Մայքլ Ռուբինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի