Ֆրանսիայում մի քանի մարդ է ձերբակալվել Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություններ ծրագրելու կասկածնքով
Քաղաքականություն
05.07.2024 | 18:51Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու, որոնք կասկածվում են Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություններ ծրագրելու մեջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
Նա սպառնալիքը որակել է որպես «շատ ուժեղ» և նշել, որ մանրամասներ չի կարող հայտնել կասկածյալների կամ նրանց ծրագրերի հստակ բնույթի մասին:
Նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակում է չափազանց զգոն մնալ Օլիմպիական խաղերի անվտանգության հարցում։
«Ահաբեկչական գործողությունները կարելի է պլանավորել ոչ միայն Օլիմպիական խաղերի ժամանակ, այլև իրականացնել ցանկացած ժամանակ։ Մենք շատ զգոն ենք»,- վստահեցրել է Դարմանինը։