Ադրբեջանցիները քաշքշելով, հայհոյելով, սարուձորով տարան իրենց պոստ. Գայանե Գաբրիելյանը՝ գերության օրերի մասին

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գայանե Գաբրիելյանը 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ լայնածավալ հարձակման հենց առաջին օրը ականապայթյունային վիրավորում է ստացել, և ինքնուրույն ու արագ տեղաշարժվելը դարձել է գրեթե անհնարին:

Նա Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է, այդ օրը գյուղից դուրս գալ չէր ստացվել. ադրբեջանցիները մոտ էին, իսկ օգնության որևէ մեկը չէր հասել:

Երկու օր 3 համագյուղացիների հետ թաքնվել է գյուղապետի տանը՝ սպասելով օգնության, սակայն ադրբեջանցիներն արդեն հասել էին Սառնաղբյուր, տակնուվրա արել ողջ գյուղն ու հասել նաև գյուղապետի տանը, ներխուժել ու դուրս հանել բոլորին:

Ադրբեջանցիները Գայանեին ու համագյուղացիներին ներկայացել էին որպես «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի անդամներ:

«Կեսօրից հետո եկան լցվեցին գյուղը՝ թալանելով փող, ոսկի, նոթբուք, կոնյակ, ում տնից ինչ պատահել է»,- պատմում է Գայանեն:

Հարձակման օրը գյուղում, հետո նաև` գերության օրերին կատարվածը Գայանեն հիմա սարսափով է հիշում, ասում է՝ եթե միայն օգնություն ուղարկեին, շատերը կփրկվեին, իրենք էլ գերության մեջ չէին հայտնվի:

 

Ալեքսանդր Մարտիրոսյան