1 մլն դրամի պահանջ՝ ծեծված կնոջ ծնոտը վերականգնելու համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ընտանեկան բռնության ենթարկված Հ․Մ․-ի ներկայացուցիչն այսօր դատարանում լրացրեց գույքային պահանջը՝ այն դարձնելով մեկ միլիոն քսան հազար դրամ։ Ճիշտ այդքան կպահանջվի նախկին ամուսնու կողմից ծեծի հետևանքով կոտրված ծնոտի լիարժեք վերականգնումը։

Factor.am-ը գրել էր, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում քննվող ընտանեկան բռնության գործերից մեկի շրջանակներում ծեծված կինը գույքային պահանջ է ներկայացրել։ Այսօր այդ պահանջը լրացվեց, քանի որ տուժողի ներկայացուցիչ Զարուհի Մեջլումյանին հաջողվել էր Էրեբունի բժշկական կենտրոնից ստանալ տեղեկատվություն, թե որքան կարժենա ծնոտի լիարժեք վերականգնումը։
Տուժող Հ․Մ․-ն Factor.am-ին ասաց, որ նախկին ամուսինն իրեն այլևս չի մոտենում, սակայն երբեմն ալկոհոլ օգտագործած վիճակում զանգում կամ գրում է։

Ա․Ք․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ կնոջ հետ ծագած վիճաբանության ընթացքում բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև դեմքի աջ կեսին՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք։

Տղամարդը նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ներողություն է խնդրում կնոջից, զղջում է։ Նա ի սկզբանե հրաժարվել էր պաշտպան ունենալու հնարավորությունից, սակայն նախորդ դատական նիստում, ի վերջո, համաձայնեց դատարանի առաջարկին՝ դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ իրեն պաշտպան տրամադրելու նպատակով։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որպեսզի ժամանակ տրվի մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ ներկայացված գույքային պահանջի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին։ Դատավոր Սարգիս Հովհաննիսյանը նշեց, որ հաջորդ դատական նիստը գրեթե երեք ամիս անց է նշանակում, քանի որ շատ ծանրաբեռնված է դատարանը։ Բացի ծանրաբեռնվածությունից, դատավորը նաև արձակուրդում է գտնվելու ամռան ընթացքում, ուստի սեպտեմբերի 26-ը ամենամոտ օրն էր, որ կարող էր դատավորն առաջարկել կողմերին։

Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության գործերով դատավարությունների երկար ընթացքի խնդրին անդրադարձ է եղել «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության պատրաստած զեկույցում, որը նվիրված է բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքին։ «Նույն գործով երկու նիստերի միջև ընկած ժամանակահատվածը մշտադիտարկված գործերով միջինում եղել է ավելի քան 47 օր։ Նվազագույն օրերի միջակայքը եղել է 6, իսկ առավելագույնը՝ 127 օր։ Դատական նիստերի միջև երկարատև ժամանակահատվածները դատավորները հիմնականում բացատրում են իրենց ծանրաբեռնվածությամբ, երբեմն էլ պատճառը լինում է դատավորների արձակուրդի կամ գործուղման օրերի հետ համընկնումը»,- նշվում է զեկույցում։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի