Խմելու ջուրը՝ վտանգի տակ․ Զովունիի ջրամբարի դարպասը կողպեք չունի, դիտահորում ժանգ ու միջատներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
19.04.2026 | 14:04
Աշտարակ–Գյումրի ճանապարհը կառուցված է․ 84 կմ նոր մայրուղի՝ 19 հանգույցով և անվտանգության չափանիշներով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.04.2026 | 13:50
Հրդեհ Թաիրով գյուղում
19.04.2026 | 13:33
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում Trump Tower երկնաքեր կառուցել 
19.04.2026 | 13:06
Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ
19.04.2026 | 12:45
Հայ ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
19.04.2026 | 12:34
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.04.2026 | 12:18
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Գյումրիում է, իսկ առավոտյան՝ կառավարական առանձնատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:55
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ
Բոլորը

Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի խմելու ջրի ջրամբարի մուտքի դարպասի վրա երեք կողպեք կա, սակայն դրանցից ոչ մեկը սարքին չէ, փականները կոտրված են։ Դարպասի ձախ կողմում փակցված, բայց հազիվ կարդացվող ցուցանակից հասկացվում է, որ սա Զովունիի օրվա կարգավորիչ ջրամբարն է։

Ջրամբարում տիրող վիճակի մասին քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին։ Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որը ահազանգը դեռևս ստուգման փուլում է։ Զովունիի օրվա կարգավորիչ ջրամբարում նման երկու դիտահոր կա: Այս դիտահորերի դեպքում նույնիսկ փականի առկայությունը բավարար չէր լինի այն փակ պահելու համար, քանի որ ծխնիները ևս բաց են։

Մեր տեսախցիկը նաև արձանագրել է ջրամբարի հատակի ժանգոտած մետաղական կառուցվածքները, քայքայված բետոնը, միջատները, իսկ ջրի մեջ ավազի և քարի կտորներ էին, որոնք, հավանաբար, դիտահորի ներսի մաշված պատերից և երկաթե ժանգապատ կափարիչից էին պոկվել և խմելու ջրի մեջ լցվել, իսկ կափարիչի անկյունում սատկած կարիճ կար:

2017 թվականից Հայաստանի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառավարումը ստանձնել է Վեոլիա ջուր ընկերությունը՝ ըստ վարձակալության պայմանագրի։ Factor TV-ի հետ զրույցում ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը նշեց, որ Զովունու օրվա կարգավորիչ ջրամբարում երբեք հատուկ հսկողություն չի իրականացվել: Նա պնդեց, որ դարպասը կողպված է եղել, և բնակիչներն են կոտրել այն: Թե երբ է փականը կոտրվել, որքան ժամանակ է՝ այսպես բաց են խմելու ջրի դիտահորերը, ընկերության աշխատակիցն այդպես էլ հստակ պատասխան չի տալիս: Այնինչ ջրամբարի հարևանությամբ բնակվող քաղաքացին պնդում է, որ արդեն մի քանի ամիս է՝ դարպասներն այսպես չկողպված են։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խմելու ջրի որակի նկատմամբ պարտավոր է իրականացնել արտադրական հսկողություն, հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն: Տեսչական մարմինը 2021-ին առաջին անգամ ստուգել է հանրապետության ամբողջ տարածքում Վեոլիա ջուր ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։ Արձանագրված հիմնական թերություններից առաջին երկուսը վերաբերել են հենց սանիտարական պահպանման պայմաններին։

Տեսչական մարմինն արձանագրել էր, որ որոշ տեղերում, հատկապես՝ մարզերում, օրական կարգավորող ջրավազանների սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, իսկ որոշ տեղերում առաջին գոտիների պահպանություն ընդհանրապես չի իրականացվում։ Արդյո՞ք Զովունի բնակավայրի օրական կարգավորող ջրավազանից երբևէ նմուշառում վերցվել է և լաբորատոր ստուգման տարվել։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից փոխանցեցին, որ կարող են պատասխանել միայն գրավոր հարցման պարագայում։

Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում օրվա կարգավորիչ ջրավազանները, ի՞նչ որակի ջուր են խմում մարդիկ և ի՞նչ են փաստում խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար մատակարարվող ջրի որակի լաբորատոր հետազոտությունների արդյունքները։ Factor TV-ն այս ամենին ավելի մանրամասն կանդրադառնա առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան