Հայաստանը վերականգնում է հողի առողջությունը․ աշխատաժողովին ներկայացվել է միջազգային փորձը

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նպաստելով հողի դեգրադացիայի դեմ պայքարին և գյուղատնտեսության կայունության բարձրացմանը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Հողի գլոբալ գործընկերությունը (ՀԳԳ/GSP) մեկնարկել է «Հայաստանում գյուղատնտեսական հողերի վերահարստացումն օրգանական ածխածնով» (RECSOIL) նախաձեռնությունը։

RECSOIL նախաձեռնությունը նպատակ ունի լուծել հողի դեգրադացիայի հրատապ խնդիրը, որը նկարագրված է ՊԳԿ-ի 2015 թվականի Հողի համաշխարհային ռեսուրսների կարգավիճակի մասին զեկույցում, ուր ասվում է, որ աշխարհի հողերի մոտ 33 տոկոսը դեգրադացված է կառավարման ոչ կայուն մեթոդների/եղանակների կիրառման, էրոզիայի, աղակալման, հողերի թթվայնացման և քիմիական աղտոտման պատճառով։

Հաշվարկվել է, որ աշխարհի վարելահողերից տարեկան 75 միլիարդ տոննա հողի կորուստը հավասարազոր է մոտ 400 միլիարդ դոլար արժողությամբ գյուղանտնտեսական արտադրանքի կորստին։

RECSOIL նախաձեռնության միջոցով ՀԳԳ-ն ձգտում է հզորացնել հայ ֆերմերների կարողությունները՝ իրականացնելու հողի կայուն կառավարման պրակտիկա:

Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, որն արտացոլում է կայուն գյուղատնտեսության և հողի առողջության նկատմամբ ԵՄ-ի հանձնառությունը, ՊԳԿ-ն հյուրընկալեց շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատաժողով, որը վարում էր Միքայելա Բրաունը՝ ՊԳԿ-ի հողային և ջրային ռեսուրսների բաժնի հողերի և կլիմայի փոփոխության մասնագետը:

Աշխատաժողովը մեկնարկեց ՊԳԿ-ի ծրագրերի համակարգող տիկին Բոտագոզ Նարտաևայի ողջույնի խոսքով, որը նշեց, որ գյուղատնտեսությունը չպետք է դեգրադացնի հողերը, հակառակը՝ կլիմայի փոփոխություններին հարմարվող «խելացի» գյուղատնտեսությունը կարող է նպաստել հողի սննդանյութերի վերականգմանն ու ջրի պահպանմանը և կանխել հողի էրոզիան։ «Այս նախաձեռնությունը խթանում է հենց դա՝ կայուն գյուղատնտեսությունը, որը երկարատև ազդեցություն կունենա Հայաստանի գյուղատնտեսական լանդշաֆտի վրա»,-նշեց տիկին Նարտաևան:

Տիկին Բոտագոզ Նարտաևայի ելույթին հաջորդեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետ տիկին Վարսիկ Մարտիրոսյանը, որը շեշտեց,-«Հաշվի առնելով հողային ռեսուրսների պահպանման կարևորությունը և կլիմայի փոփոխության պայմաններում հարմարվողականության քաղաքականությունը, այս նախագիծը շատ կարևոր է Հայաստանի համար։ Այն հնարավորություն կտա հողօգտագործողներին արդյունավետ և արդիական տեխնոլոգիաների կիրառման միջոցով պահպանել և բարելավել հողային ռեսուրսները։ Այս ծրագիրը նույնպես կնպաստի ոլորտում ներգրավված կառույցների կարողությունների զարգացմանը»:

Աշխատաժողովը համախմբել էր պետական պաշտոնյաների, գիտական և գյուղատնտեսության ու բույսերի պաշտպանության ոլորտներում ներգրավված տարբեր կառույցներից ներկայացուցիչների՝ նախաձեռնության նպատակները ազգային առաջնահերթություններին համապատասխանեցնելու և նման կարևոր նախաձեռնության իրականացման ուղի սահմանելու համար:

Հայաստանի պետական կառույցների, գյուղացիական ասոցիացիաների և ակադեմիական հաստատությունների հետ համագործակցության միջոցով RECSOIL նախաձեռնությունը նպատակ ունի տեղական համայնքներին տրամադրել գիտելիք ու ռեսուրս՝ կայուն կերպով բարելավելու հողի առողջությունը:

Աշխատաժողովի ընթացքում շուրջ 40 մասնակցի ներկայացվեց RECSOIL-ի մոտեցումն ու ծրագրում ընդգրկված բնակավայրերի ընտրությունը, ծրագրի գործողություններն ու տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը։ Մասնակիցները ծանոթացան միջազգային փորձին ու քննարկեցին հնարավոր մարտահրավերները։