Սկեսուրը հարսին նկարել է ուտելու ժամանակ, ուղարկել իր դուստրերին

Լուրեր

16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ընտանեկան բռնության գործերից մեկի քննությունը։ Մեղադրող դատախազն ու տուժողի ներկայացուցիչը դիրքորոշում հայտնեցին՝ նշելով, որ մեղադրանքն ապացուցված են համարում դատարանում, ուստի ակնկալում են մեղադրական վճիռ։ Ընդամենը 1,5 տարի փաստացի ամուսնության մեջ գտնվող տղամարդը, մեղադրանքի համաձայն, 2022 թվականի դեկտեմբերին դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալը հակիրճ խոսեց, ընդամենն ասաց, որ համաձայն չէ մեղադրանքի հետ։ Ավելի վաղ նա հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալուց և պաշտպանի իրավունքից։ Տուժողը դիրքորոշում չհայտնեց։ Ավելի վաղ նա դատարանում ցուցմունք տալիս պատմել էր, որ ամուսնու հետ բնակվել են նրա ծնողների տանը։ Բացի ծեծից՝ կնոջը նաև ծաղրել են, նրա խոսքով՝ սկեսուրը հաց ուտելու ժամանակ նկարահանել է իրեն հեռախոսով, տեսանյութն ուղարկել իր դուստրերին, միասին ծիծաղել են հարսի վրա։

Մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական բռնի գործողություններ կատարելու կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, որի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 2 տարի ազատազրկումն է: Սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության գործերով նմանատիպ մարմնական վնասվածքների դեպքում նշանակվում է տուգանք։

Օգոստոսի 26-ին պարզ կդառնա՝ դատավոր Վարդան Գրիգորյանը մեղադրակա՞ն, թե՞ ոչ մեղադրական վճիռ կհրապարակի։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում արված փոփոխությունների համաձայն՝ մեղադրական վճռի հրապարակումից հետո միայն հրավիրված լրացուցիչ դատական նիստում քննարկման առարկա են դառնում ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու կամ չնշանակելու, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներն ուսումնասիրելու, կոնկրետ պատժատեսակը կամ պատժաչափն ընտրելու և այլնի հետ կապված հարցեր:

Արման Ղարիբյան