Հայաստանը «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» որոշման ստորագրմամբ պարտավորություն չի ստանձնել ֆինանսավորման մասով․ ԱԳՆ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանը դեռևս ֆինանսական պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ չնայած այն բանին, որ իշխանությունները հայտարարեցին անդամակցությունը կասեցնելու մասին և հրաժարվեցին ներդրումներ կատարել ՀԱՊԿ բյուջեում, վերջերս հայտարարեցին ՌԴ ԱԳՆ-ից։ Պաշտոնական Մոսկվան պնդել էր, թե Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի։ Factor․am-ը Հայաստանի ԱԳՆ-ից հետաքրրքվել էր՝ արդյո՞ք Հայաստանն, այնուամենայնիվ, պատրաստվում է վճարել ՀԱՊԿ անդամակցության գումարը։

Արտգործնախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Ուստի, ըստ ԱԳՆ-ի, հայաստանյան կողմը, «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրմամբ պարտավորություն չի ստանձնել հիշյալ որոշմամբ նախատեսված ֆինանսավորման մասով։

Factor․am-ը նաև հարց էր ուղղել, թե տարեկան որքան գումար է Հայաստանը վճարում ՀԱՊԿ անդամակցության համար։

ԱԳՆ-ից պատասխանել են, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին France 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է։ Կրեմլից արձագանքել էին՝ նշելով, որ Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ։ Մայիսին էլ արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը դադարեցրել է այս կազմակերպության ֆինանսավորումը։

ԱԳՆ-ից ընդգծել էին, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Դրա հետ մեկտեղ, ըստ արտաքին գերատեսչության, Հայաստանը չի առարկում կազմակերպության 2024 թվականի բյուջեի սահմանափակ ձևաչափով հաստատման դեմ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հունիսի 12-ին՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

Վարչապետը, խոսելով Ռուսաստանի առաջնորդած կառույցի մասին շեշտել էր՝ «մենք կորոշեն երբ դուրս գալ այդ դաշինքից»։

«Մեղավորը նրանք ենք, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը։ Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Երբ դա տեղի կունենա, կորոշենք։ Հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ երեք տարի։ ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ»,- ասել էր կառավարության ղեկավարը։

 

Մանյա Պողոսյան