«Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է». Կարեն Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմին:

Պատվիրակության կազմում էին Սլովակիայի հակադոպինգային գործակալության տնօրեն Ժանետա Ցսադերովան, Կիպրոսի հակադոպինգային վարչության նախագահ Միխայիլ Պետրոուն, Չեխիայի և Սլովենիայի հակադոպինգային գործակալությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության և Ներքին գործերի նախարարություններից:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ կառավարության հակադոպինգային քաղաքականությունը:

«ՀՀ կառավարությունը վստահաբար ոչ է ասել խթանիչներին և մաքուր սպորտի կողմնակից է: Դրա վառ վկայությունն է այն փաստը, որ վերջին 8 տարիներին Հայաստանի որևէ մարզիկի մոտ դոպինգ թեստի դրական պատասխան չի արձանագրվել, այն դեպքում, երբ դոպինգ թեստերի քանակը վերջին տարիներին աճել է շուրջ 140 %-ով: Սա Հայաստանի հակադոպինգային գործակալության ակտիվ գործունեության, ԿԳՄՍ նախարարության՝ մարզական ֆեդերացիաների և մարզիչների հետ ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Մեզ համար ամենակարևորն այն է, որ ոչ ասելով դոպինգին՝ կարողացանք նաև արդյունքներն էապես բարելավել: 2023 թվականին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում դարձավ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն»,- ասել է նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև Հայաստանի հակադոպինգային գործակալությանը՝ արժևորելով պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի աշխատանքը, որը, նախարարի տեղակալի խոսքով, իր գործի մեծ նվիրյալ է:

«Բանիմաց աշխատանքի արդյունքում Հայաստանն ունի բացարձակապես անկախ Հակադոպինգային գործակալություն: Համատեղ համագործակցության արդյունքում կարճ ժամանակում ՀՀ օրենսգրքում կատարել ենք որոշակի փոփոխություններ՝ այն լիովին համապատասխանեցնելով WADA-ի պահանջներին»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ ավելացել է նաև Հակադոպինգային գործակալության բյուջեն՝ 54 մլն դրամից հասնելով 87 մլն դրամի:

Նրա խոսքով՝ եթե նախկինում թեստավորման համար հատկացվում էր 17 մլն դրամ, ապա այժմ այն աճել է շուրջ 2,5 անգամ՝ կազմելով 44 մլն դրամ:

Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստան են ժամանել աջակցելու գործընթացների բարելավմանը: Նրանք ողջունել են դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը, ազգային հակադոպինգային գործակալության անկախ գործունեությունն ու այն հանգամանքը, որ հայ մարզիկները վերջին տարիներին որևէ դրական դոպինգ թեստ չեն հանձնել: Գնահատման թիմի անդամները շեշտել են նաև գործակալությանը տրամադրվող բյուջեի ավելացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն, որ դոպինգի դեմ պայքարում պահանջներն անընդհատ փոխվում և խստացվում են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ սպորտի ոլորտի ֆինանսավորումը ՀՀ-ում 2023 թվականին 2018 թվականի համեմատ 5 անգամ ավելացել է․ նախորդ տարի այս ոլորտում շուրջ 10,3 մլրդ ՀՀ դրամի պետական ներդրումներ են կատարվել: Նա նաև ներկայացրել է Հայաստանի՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը. վերջին 2,5 տարում Հայաստանում նախորդ 30 տարիների հանրագումարի չափով Եվրոպայի և աշխարհի առաջնություններ են անցկացվել տարբեր մարզաձևերից:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ-ում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի խթանման նպատակով 5 մարզաձևերից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարեր, որոնց շրջանակում ևս Հայաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ իրականացվում են դոպինգ ստուգումներ:

Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմի անդամներին են ներկայացվել նաև միջգերատեսչական սերտ համագործակցության արդյունքները՝ ՀՀ առողջապահության, Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ինչպես նաև Մաքսային ծառայության միջև:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել են հետագա անելիքներն ու զարգացման ուղիները:

Հունիսի 25-27-ը նախատեսված գնահատման այցի շրջանակում ԵԽ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամների հետ: