Հրաժարական է տվել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի գյուղապետը
Քաղաքականություն
31.08.2018 | 22:06Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Նոր Գեղի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը:
Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:
Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թևոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: