Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ․ ՄԻՊ

Լուրեր

06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Հելսինկյան ասոցիացիայի կողմից «ՀՀ դատաիրավական բարեփոխումների ընթացքը ՀՀ-ում 2023-2024 թվականներին» ուսումնասիրության ամփոփագրի ներկայացմանը։

ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ Անահիտ Մանասյանը, անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումներին, հատուկ ընդգծել է, որ առկա խնդիրները վեր հանելու և մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։

«Դատական և իրավական բարեփոխումների տեսանկյունից առաջնային նշանակություն ունի հանրային իրազեկման պատշաճ միջոցառումների իրականացումը, քանի որ շատ դեպքերում քաղաքացիներն իրազեկ չեն այս կամ այն փոփոխության կամ նոր համակարգերի ներդրման մասին»,- ասել է Պաշտպանը։

Ըստ նրա՝ բարեփոխումների համատեքստում առանցքային է նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումն ինչպես դատավորների, այնպես էլ պետական մարմինների աշխատակիցների համար։

Ամփոփելով խոսքը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է համագործակցային միջավայրի ապահովման կարևորությունը։

«Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ։ Այս բոլոր հարցերում ես ևս մեկ անգամ պաշտոնապես հայտնում եմ իմ հանձնառությունը»,- հավելել է Պաշտպանը։