Ֆրանսիական CAESAR-ը աշխարհի լավագույն հրետանային համակարգերից է, բայց հարց կլուծի լուրջ համակարգի կազմում․ Էդուարդ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

ԱՄՆ-ն և ՀՀ-ն հարաբերությունների կարգավիճակը բարձրացրին Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակ, ինչպիսի ձևաչափ առկա է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, թեև ամերիկյան կողմը ունի նաև անվտանգային պարտավորություններ Իսրայելի հանդեպ՝ ի տարբերություն Հայաստանի։ Ֆրանսիան էլ ՀՀ-ին հրետանի և այլ զենքեր է մատակարարում։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան խորհրդատուներ ունեն ՀՀ ՊՆ-ում՝ բանակի բարեփոխումներին մասնակցելու նպատակով։ Զուգահեռ՝ ՌԴ փոխարտգործնախարարն է ասում․ «Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնեն Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»։

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստան են ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի երկու տեղակալներ։ Հունիսի 10-ից 12-ը Երևանում էր Էնթոնի Բլինքենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։ Իսկ հունիսի 17-ին և 18-ին Երևանում էր ԱՄՆ Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման։ Նա ասել է, որ Հայաստանում քննարկումների արդյունքում ԱՄՆ-ն ուզում է ունենալ ճանապարհային հստակ քարտեզ, թե «ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում»։

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի ավագ փորձագետ Էդուարդ Աբրահամյանին Factor TV-ն հարց ուղղեց, թե ո՞րն է Ռուսաստանի և Ադրբեջանի մտահոգությունը Հարավային Կովկասում, որ դատապարտեցին Ֆրանսիային՝ Հայաստանին CAESAR տեսակի հրետանի վաճառելու համար։ Հնարավո՞ր է վտանգ են տեսնում ռեգիոնում Արևմուտքի դիրքերի ուժեղացման, որը կարող է քանդել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ձևավորած տանդեմը, որը ռեգիոնում դոմինանտ դառնալու հավակնություն ունի։

«Ադրբեջանը ագրեսիվ արձագանքեց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ ՀՀ կապին, քանի որ Իլհամ Ալիևը ուժային վերահսկողություն է ուզում հաստատել ՀՀ-ի վրա, և ՌԴ-ի հետ միասին ռուս-ադրբեջանական գոտի ձևավորել։ Նրանք կարծում են, որ ՀՀ-ն չունի իրավունք անել քայլեր՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու։ ՀՀ-ին մեծաքանակ զինտեխնիկա է պետք՝ Ադրբեջանի համար ասիմետրիկ սպառնալիքներ ստեղծելու նպատակով, հայ ազգը զինագործ պիտի դառնա՝ ստեղծի մասսայական ոչնչացման զենքեր, որոնք ռազմական դիսբալանսը կբերեն բալանսի, կզսպեն Ադրբեջանին, ինչի շնորհիվ կապահովի խաղաղություն։ ՀՀ-ն պատերազմի կանխարգելող հարվածի ռազմավարություն պիտի ստեղծի զինուժի ռեֆորմներում, ոչ թե սպասի՝ Ադրբեջանը զավթի տարածքներ, հետո մտածի՝ ոնց հետ վերցնել։ Հայաստանը պետք է թույլ չտա սրընթաց հաղթանակ ունենալ։ Ֆրանսիական CAESAR-ը աշխարհի լավագույն հրետանային համակարգերից է, բայց այն հարց կլուծի, եթե լուրջ համակարգ գոյություն ունենա։ ՀՀ-ն պիտի ուժային խաղին մասնակցի՝ զսպման օղակ դառնա ՌԴ-ի և Թուրքիայի միջև, եթե ուզում է ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ դաշնակցի կարգավիճակ ստանալ՝ չհրաժարվել իր իրավունքներից։ Բայց եթե ՀՀ-ն ընդունում է Ադրբեջանի ագրեսիվ պահանջների լեգիտիմ լինելը, դա ինքնասպանություն կլինի։ Ուժի կիրառմամբ պայմանագիրը ընդունելի չի կարող լինել, սա պետք է հասկանալի դառնա նաև ԱՄՆ-ի համար»։

Էդուարդ Աբրահամյանը թերահավատ է Հայաստանի իշխանությունների քաղաքականության նկատմամբ, թե նրանք կկարողանան ԱՄՆ-ի և ընդհանրապես՝ գլոբալ Արևմուտքի հետ ռազմավարական հարաբերություններ կառուցել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան